«Հենրի Էլիբեկյանն ուրույն տեղ է զբաղեցրել արվեստում». Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին:

Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական արվեստում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մի շարք քաղաքների թանգարաններում և խոշոր հավաքածուներում՝ այդպիսով միջազգային հանրությանը ներկայացնելով հայ գեղանկարչության արժեքավոր գործերը:

Ցավակցում եմ անվանի արվեստագետի ընտանիքին և հարազատներին ու կիսում նրանց վիշտը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով