Հատված Նիկոլ Փաշինյանի մասին տարիներ շարունակ հանրապետականների կաբինետներում բամբասող Էդմոն Մարուքյանի և իր սան Դավիթ Խաժակյանի երեկվա զրույցից

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Հատված Նիկոլ Փաշինյանի մասին տարիներ շարունակ հանրապետականների կաբինետներում բամբասող Էդմոն Մարուքյանի և իր սան Դավիթ Խաժակյանի երեկվա զրույցից.
– Դավո, արդեն մի քանի օրա ՀՀԿ-ի մասին վատ բան չենք ասել` շեֆը ջղայնացելա: Վաղը մի հատ ավագանու նիստին բոմբի:
– Բայց պարոն Մարուքյան ելույթս Երվանդ Մանարյանի մասին ա:
– Կապ չունի` Մամիջանյանի մասին էլ խոսա:
– Հա, բայց անցած 2 անգամները խոսեցի` կատոկեց:
– էէէէ, կարողա՞ գիտես ինքներս ենք պառլամենտ անցնելու ընտրություններին` էլի շեֆը պիտի անցկացնի: Հիշի` դու նաև քո ապագա մանդատի համար ես վիզ դնում: Աշոտյանին էլ չմոռանաս կպնես մի ձև:
– լավ, պարոն Մարուքյան

ՀԳ
Ոչ պառլամենտում ենք, ոչ ավագանիում, բայց էլի Լուսավորի ուշքը գնում է մեր մասին խոսելու համար: Բա, երբ երկու տեղում էլ լինենք ի՞նչ եք անելու: Ճիշտ է` երրորդ ուղի եք փնտրելու: Դուք «ով էշ, դուք` փալան» աշխարհայացքով կուսակցություն եք:

ՀԳԳ Դավիթ Խաժակյանին
ապեր, աշխատի ավելի բովանդակային դիսկուրս հետս կառուցես: Ես հասկանում եմ, որ Հ1-ի բանավեճի ռեվանշն ես փորձում ստանալ, բայց CV-իս ուսումնասիրելով շատ բանի չես հասնի: Մոռացել ես ելույթիդ մեջ նշես, որ Պոլիտեխնիկում ռեկտորի օգնականի պաշտոնում բուհը կուսակցականացնելու կարևոր գործից զատ ինձ կուսակցությունը «դասավորել էր» հյուրանոցում գիշերային հերթափոխի ադմինիստրատոր, որովհետև «լափամանից ստացած» միլիոնները չէին հերիքացնում: Կամ ԱՄՆ-ում սովորելու տարիներին Հայաստանից եկող откат-ները չէին բավարարում ու կուսակցությունը այնտեղի Հանրապետականին միջնորդեց ու «տեղավորեց» ինձ դասերից հետո տաքսի քշելու: Ես իմ կենսագրականի ամեն տողը վաստակել եմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ կոնկրետ քո նշած՝ ռեկտորի օգնական դառնալուց առաջ եղել եմ ուսխորհրդի աշխատակազմի անկուսակցական ղեկավար, երբ ՈՒԽ նախագահը ԲՀԿ-ի քաղ. խորհրդի անդամ էր, կառավարման խորհրդի նախագահը ՀՀԿ-ի ԳՄ անդամ, իսկ ռեկտորը` նախկին դաշնակցական պատգամավոր/փոխնախարար ու իրենցից ոչ մեկը բուհը չէր քաղաքականացնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով