«Կուլակների և ստուկաչների վերադարձը».Վահան Բաբայան

Ով չգիտի ասեմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը:
Դա ունի իրականում այլ հին անվանում`Էկսպոպրեացիա ,դա բոլշևիկները կիրառեցին ազնվական դասի ունեցվածքը բռնազավթելու ժամանակ:
Մեր ժողովուրդը այն անվանում է կուլակաթափություն:

Ովքեր կնշանակվեն կուլակ պարզ է,բայց պարզ չէ այդ գուքի անօրինականը ո՞նց է ապացուցվելու և ինչ սկզբունքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մուդիսներից և ֆիտչի ռեյտինգնեից խոսող իշխանությունը երևի չգիտի,որ նման բոլշևիկյան մեթոդներով ամբողջ արևմտյան ֆինանսական շուկան մեզ մերժելու է և մենք իրոք հայտնվելու ենք աֆրիկյան բռնապետական պետությունների շարքում:
Սա ուղիղ հարված է լինելու ներդրումներին:Սա լինելու է ատելության և անհանդուրժողականության եզրափակիչ փուլը,սա լինելու է աղքատների վենդետան հարուստների նկատմամբ:
Այն երկիրը, որտեղ ատում են հարուստներին դատապարտված է:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով