ԿԱՐՈՂ ԵՔ ԲՈԼՈՐԻՍ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՎ ՀՌՉԱԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿԻՐ

ԿԱՐՈՂ ԵՔ ԲՈԼՈՐԻՍ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՎ ՀՌՉԱԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿԻՐ

Որպեսզի ինքնակամ և ազատ ընդունես ու գնահատես ուրիշների կարծիքը, պետք է ունենաս սեփականը: Այ այս բառերը՝ շատ ճիշտ կլինի, որ մեր բարձրաստիճան այրերն իմանան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրում տիրում է անվերջ խորը բեսպրեդել ու ցինիզմ, որն անդառնալի վնասում է ՀՀ պետականությանը: Մեղավորը այդ այրերը չեն, այլ նրանք՝ պողոսները, ովքեր կուրորեն հավատացին ու բերեցին իշխանության բռնապետերին: Հիմա կասեք ինձ, պողոսնե՛ր, որքա՞ն են բարձրացել ձեր աշխատավարձերը, ի՞նչ նոր աշխատատեղեր են բացվել, ո՞ւր են կարմիր գծերի և արագաչափերի գումարները, գազը ինչո՞ւ չի էժանացել, ինչո՞ւ ծերերի թոշակները չեն ավելացել: Ո՞ւր են ներդրողները, ո՞ւր է Սփյուռքը, որը <<հեղափոխությունից>> հետո պետք է գար Հայաստան՝ բնակվելու: Չէ՞ որ ձեզ խոստացել էին կայծակնային տնտեսական աճ: Իսկ միգուցե խառնել էիք պողոսներին իրենց իսկ հետ՝ աշխատավարձերի գաղտնի բարձրացում, պարգևավճարներ, խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի դասավորել:
Այո, միգուցե որոշ երկրներում նման կերպ վարվեին ու ասեին, որ կոռուպցիայի դեմ են պայքարում: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար այս երկրում պետք է սկսեցին ներքևի օղակից՝ չէ՞ որ իրենց իշխանության բերեցին հենց ներքևից, այլ ոչ թե վերևից:

Հիմա սկսում եմ մտածել, որ մարդ բռնելով՝ կշտացնում են պողոսներին: Բայց կգա ժամանակը, ու նրանք դրանից էլ չեն հագենա: Զոմբիները արյուն են ուզելու՝ մարդկային արյուն: Ու հետո մնացել ենք մի բուռ ազգ, մեկս մյուսին էլ վերացնենք և ուրախացնենք մեր թշնամիներին: Ընդդիմադիրներս, այլակարծիքներս շատ ենք ու գնալով ավելանում ենք, կարող եք բոլորիս ձերբակալել ու հռչակվել որպես ժողովրդավար երկիր: Ու այդ դեպքում հաստատ կարող եմ ասել, հայ ազգ, շատ հետաքրքիր սցենար կունենաք:

Համախմբվե՛ք, մտահոգ մարդիկ, համախմբվեք՝ քանի դեռ շատ թանկ չենք վճարել: Մենք խնդիր ունենք մեր ներսում՝ մենք չենք լսում, որպեսզի հասկանանք: Մենք լսում ենք, որպեսզի վիրավորենք մեկմեկու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ    Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով