«Լիբերալների առաջնորդը» առաջին անգամ խոսեց ազգի ունունից

Ընդամենը 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներից Կարպիս Փաշոյանը փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակն էր, հայտարարեց, որ Նժդեհի գաղափարախոսության մեջ կան ֆաշիստական տարրեր, իսկ 2016-ի ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին անվանեց մանկական դեմքով երիտասարդ, որը չի էլ հասկացել, թե ինչ է տեղի ունենում:

Նույն Կարպիս Փաշոյանը դրանից ոչ վաղ անցյալում էլ, Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչական գրասենյակի առաջ ակցիա էր անում ի պաշտպանություն ադրբեջանցու հետ սեռական հարաբերություն ուենալու պատրաստակամություն հայտնած, կապտամազ Ասյա Խաչատրյանի: Միաժամանակ նույն Փաշինյանի ՔՊ կուսակցության մեկ այլ անդամ, ՔՊ հիմնադիրներից Լարա Ահարոնյանը, որն այն ժամանակ նաև ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ էր, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով. «Ապրի Ասյան, ճիշտ է ասում, ես էլ ունեմ շատ լավ ադրբեջանցի ընկերներ,  որոնց շատ եմ սիրում և հույս ունեմ, որ մի օր խաղաղ կապրենք իրար հետ ու հանգիստ ու ազատ կշփվենք առանց ոչ մեկի ատելության քարոզի»: Այսօր արդեն ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ չհանդիսացող Լարա Ահարոնյանը գրում է. «Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում, քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվեք մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա դեռ ամենը չէ.

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում կան նաև նմանատիպ բաներ հայտարարող այլ անձինք: Փաստորեն այս մարդկանց համար հայրենասիրությունը, Հայոց բանակը խոչընդոտներ են, որոնք թույլ չեն տալիս Փաշինյանի կուսակիցներին ընկերություն անել իրենց ընկեր ադրբեջանցիների հետ: Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, ԱՊՀ ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ Նժդեհի մասին մեկնաբանությամբ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուր արձագանք տվեց Գարեգին Նժդեհի մասին ասված Իլհամ Ալիևի խոսքերին: Այսինքն Նիկոլ Փաշինյանը սաստեց Ալիևին և պատասխան տվեց Ալիևի հականժդեհական այն խոսքերին, որոք ժամանակին հնչեցնում էին հենց իր կուսակիցները՝ Կարպիս Փաշոյանը և նրա ընկերները:

1-ին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսեց ոչ թե իր ծայրահեղ լիբերալիստական «Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահի անունից, այլ ողջ հայ ազգի և բոլոր ընտրողների՝ նույնիսկ նրան չընտրածների և նրան հաճոյանալ չփորձածների: 1-ին անգամ Նիկոլ Փաշինայնը խոսեց նաև այն փոքր զանգվածի անունից, որոնք մերժելով կոսմոպոլիտիզմը, հականժդեհականությունը, աղրբեջանցիների և միասեռականների հետ «ընկերություն» անելու քարոզչությունը՝ մերժեցին նաև «Իմ քայլ» դաշինքին: Ցավոք, Հայաստանում ընտրողների մեծամասնությունը աչք է փակում ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Լարա Ահարոնյանի, Կարպիս Փաշոյնաի և մյուսների հակաեկեղեցական, ապազգային քարոզչությունների վրա և չնկատելու է տալիս վերջիններիս կողմից մարիխուանան, միասեռականության քարոզը, մարմնավաճառությունը օրինականացնելու կոչերը: Ընտրողների 75 տոկոսից ավելին ընտրեց Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքին, սակայն այն մնացած 20-25 % մեջ կա մի փոքր, բայց հզոր զանգված, որը փոխում է և փոխելու է ամեն ինչ ՝ դրանք ազգայնականներն են, նժդեհականները…: Չմոռանանք, որ Արցախյան ազատամարտին ևս մասնակցել է Հայաստանի բնակչության 1-2 տոկոսը, սակայն հաղթել է պատերազմը:

Այսօր ևս 1-2 % էլի ու էլի հերիք է, որ մենք հաղթենք թե՜ արտաքին թշանմուն, թե՜ երկրի ներսում առկա ազգի տականքին և հայի ազգայնականության թշնամուն, տեղեկատվական պատերազմներում: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա այդ 1-2 տոկոսից և խոսելիս՝ խոսի նաև այդ 1-2 տոկոսի անունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

                                                                                                                                                                        Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով