Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող եւ սկանդալային հարցազրույցը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող եւ սկանդալային հարցազրույցը։

Բովանդակային բազան փաստարկային առումով նույնքան է թույլ է, որքան ողջ խորհրդարանական դիվանագիտությունը միասին վերցրած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ եւ կարծել, որ ներսում հեքիաթներ պատմելով կարելի է երկրիրը ամրացնել դրսում։

Մի հետաքրքիր բան նկատեցի։ Նրանց թվում է, որ տապալված հարցազրույցի բուռն հանրային եւ քաղաքական արձագանքի պատճառը նախարարի անվայել եւ անպատվաբեր ձեւակերպումներն էին «նախորդների» մասին։

Այ տնաշեններ, հիշեցնեմ ձեզ, որ 2008 թվականի ամռանը Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան եւ մեզ հետ միասին լծվեց Մարտի 1-ի արտաքին քաղաքական հետեւանքների վերացման գործին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պիտի խոստովանեմ, որ նա բոլորիցս լավ էր աշխատում այն ժամանակ, շատ ավելի արդյունավետ ու համոզիչ էր կատարում իր ներքաղաքական առաջադրանքը։

Հ.Գ. Քանզի ասում են, որ լավ բաները չեմ նկատում, ասեմ, որ հարցազրույցի միակ լավ բանը նախարարի փայլուն անգլերենն էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով