«Ինձ ասեին, ես ձրի կանեի». «Իմ քայլի» պատգամավորը՝ կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»: Դուք կուսակցակա՞ն եք։ «Այո, իհարկե»:

Ասում են` քաղաքականությունն արվեստագետների համար անօդ տարածք է։ «Ինչո՞ւ եք այդպես ասում. ես, ինչպես Պիկասոն, քաղաքականությամբ եմ զբաղվում, ու այդտեղ ոչ մի վատ բան չկա»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով