«Ինձ այլ հարցեր են հետաքրքրում` կապված այս նկարում ներկա մարդկանց հետ».Միհրան Հակոբյան

Կայացել է ժողովրդի վարչապետի տիկնոջ հիմնադրամի հերթական նիստը: Անկեղծ ասած, քիչ է հետաքրքրում, թե Փաշինյանների հիմնադրամներն ինչով են զբաղված և օդում կախված լուրերի համաձայն` ումից ինչքան ու ոնց են վերցնում, որ չնաստացնեն կամ «ուժայիններ+Հ1+Հայկական ժամանակ» ձևաչափով չվարկաբեկեն: Ինձ այլ հարցեր են հետաքրքրում` կապված այս նկարում ներկա մարդկանց հետ:

Հարց առաջին. պարոն Զարեհ Սինանյան, ֆանֆառներով ու սալյուտներով Կալիֆոռնիայից եկաք Հայաստան ու ստանձնեցիք Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը, որ ռեժիմի պարագլուխների հետ սելֆիներ անե՞ք, տարատեսակ հիմանադրամների ֆինանսական առնվազն կասկածելի մուտքերով ու ելքերով զբաղվե՞ք, թե՞ օրինակ Սիրիայում թուրքական բոմբերի տակ հայտնված հայերի ճակատագրով զբաղվեք, մի փուշ հանեք նրանց մատից, մի բանով օգնեք-աջակցեք: Հարգելիս, իսկ տեղյա՞կ եք, թե ձեր հեղափոխությունից հետո որքանո՞վ է աճել ձեր երկրի` ԱՄՆ «գրին քարտի» դիմողների թիվը Հայաստանից: Դուք մեծ հայրենադարձություն կազմակերպելու համար եք չէ՞ ձեր երկիր ԱՄՆ-ից եկել Հայաստան ու ՀՀ քաղաքացու գրպանից եք աշխատավարձ ստանում, որ այդ գործն անեք: Հասկանու՞մ եք, որ սիրիահայերի հետ կապված ձեր անգործությունն ու արտագաղթի ահագնացող տեմպերի պատասխանը տալու եք, չեք կարողանալու խուսափել ձեր լեզվով ասած` այս disaster-ի պատասխանատվությունից: Անկեղծ, շատ հետաքրքիր է լինելու, թե ի՞նչ եք ասելու, ո՞նց եք այս ամենի տակից դուրս գալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քրիստոնեական խոնարհումով հարց երկրորդ. հարգելի Բագրատ Սրբազան, ռեժիմի ներկայացուցիչների հետ այս հավաքների ժամանակ խոսու՞մ եք Հայ Առաքելական Եկեղեցուն ծնկի բերելու թեմայից: Ինչ-որ արձագանքներ, մեկնաբանություններ ու մտքեր հնչու՞մ են: Դուք ձեզ, այսինքն` Հայ Եկեղեցուն և հայ եկեղեցականին ծնկի բերելու նպատակ ունեցողների հետ այդ հարցն արդյո՞ք քննարկում եք: Եթե այո, ապա ի՞նչ են ասում, ի՞նչ են պատասխանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով