Իրականում ձեզ չեն խաբել՝ Հայ-Ռուսական հարաբերությունները իրոք աննախադեպ են, նույնիսկ առողջապահության ոլորտում:
Աննախադեպ է, որ Հայ-Ռուսական առողջապահական ֆոռումին ներկա չէ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, ով միշտ կարևորել է այս հարթակը և մասնակցությունը եղել է առաջին դեմքերի գլխավորությամբ ներկայացուցչական պատվիրակություններով: Հիշեցնեմ, որ 2014 թվականին միջոցառումների հիմնական մասը անցել է Մատենադարանի նորակառույց մասնաշենքում, իսկ 2017 թվականին՝ Գաֆեսչյան արվեստի կենտրոնում:
Իրականում աննախադեպ է, երբ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը բացահայտ ցույց է տալիս, որ «չկա ձեր հետ աշխատելու» և այս ֆորումին ուղարկում է միայն ԿՐԹՈՒԹՅԱՆ գծով փոխնախարարին, ում դիմաց հիմա ելույթ են ունենալու հակատուբերկուլյոզային պայքարի, հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտության, արտակարգ իրավիճակների բժշկության և այլ կրթության հետ այդքան էլ կապ չունեցող թեմաներով…
Իրականում աննախադեպ հարաբերություններ են…
Թքած ունենալու նուրբ արվեստի գիտագործնական պարապմունք էր սա…