«Թավշյա նախագծի» տագնապը.Գարեգին Պետրոսյան

Գեոքաղաքական նոր կառուցակարգի ձևավորումը.

Գեոքաղաքական իրականության մեջ ներկայումս ընթանում են գուցե ոչ ամբողջությամբ տեսանելի, բայց շատ կարևոր ու հետաքրքիր փոփոխություններ: Թրամփը գլխավորում է վերջին 30 տարիների ԱՄՆ-ի պատմության ամենապրագմատիկ արտաքին քաղաքականություն իրականացնող վարչակազմը, հետևաբար հարաբերությունների կառուցման առանցքում մշտապես դիտարկում է մի կողմից հնարավոր սպառնալիքը, մյուս կողմից՝ ակնկալվող օգուտը: Պետք չէ անտեսել նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում պրագմատիզմի հաղթարշավին մեծապես նպաստել է նաև այսօր այլևս անառարկելի հանդիսացող բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացը: Միաբևեռ աշխարհակարգը գնալով նկատելիորեն իր տեղը զիջում է ազդեցության գոտիների վերաբաժանվող բազմաբևեռ աշխարհակարգին, ինչն իր հերթին պայմաններ է ստեղծում աշխարհաքաղաքական գոտիների միջև կառուցակարգային նոր հարաբերությունների ձևավորման և նախկինում առկա լարվածության թուլացման համար: Ենթադրելի էր, որ նոր ձևավորվող ազդեցության գոտիների շրջանակններում անխուսափելի է դառնալու նախկին միաբևեռ աշխարհակարգում առկա դաշնակցային հարաբերւթյունների որոշ կառուցակարգերի փոփոխությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ ավելորդ է նույնիսկ նշել, որ հետխորհրդային տարածաշրջանում էապես ավելանում է առանց այն էլ ազդեցիկ Ռուսաստանի կշիռը, որի ազդեցությանն է այսուհետ ենթարկվելու տարածաշրջանային գործընթացների հիմնական տրամաբանությունը: Սրա անուղղակի վկայությունը կարելի է համարել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցի վերծանման ու հրապարաման շուրջ առաջացած սկանդալը, որը Թրամփի հակառակորդները շտապեցին որակել որպես խելագար, տագնապալի և խնդրահարույց ազգային անվտանգության տեսանկյունից: Զելենսկին իր հերթին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերություններում առկա է հոգնածություն, ինչն այլևս անհնար է թաքցնել: Բանը կայանում է նրանում, որ Թրամփն անուղղակի հասկացնել էր տվել ուկրաինացի գործընկերոջը, որ տարածաշրջանային խնդիրների ազդեցության կենտրոնը Մոսկվան է և հարաբերություններում առկա կնճիռները հարկավոր է կարգավորել ուղղիղ Մոսկվայի հետ: Պատահական չէ, որ հոկտեմբերի 10-ին Զելենսկին ստիպված եղավ հայտարարել, որ ԱՄՆ-ի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերծանումների հրապարակումը կարող է ընդհուպ պայթեցնել 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները:

Այս ամենին հետևեց ԵՄ-ից ստացված ոչ պակաս հատկանշական ևս մի հաղորդագրություն: Պարզվեց՝ ԵՄ-ն և Ռուսաստանն առանց Կիևի համաձայնության մշակում են Ուկրաինայով ռուսական գազի տարանցիկ տեղափոխման տարբերակ: Այլ կերպ ասած Ուկրաինայի գազափոխադրող օպերատորին ցանկանում են պարտադրել, որպեսզի աճուրդի հանի սեփական տրանզիտային հզորությունները, որն իր հերթին, պայմանավորված եվրոպական պահանջարկի ծավալից, չի բացառվում, որ կգնի «Գազպրոմը»:

Միացյալ Նահանգներում և ԵՄ-ում Ուկրաինայի նկատամբ տրամադրությունների փոփոխությունը Զելենսկիին «հարկադրեց» ունենալ ուղղիղ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որն իր հերթին նոր սկանդալի առիթ հանդիսացավ Ուկրինայում: Գերագույն Ռադայի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պահանջեց Զելենսկիից անհապաղ հրապարակել Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերծանումները, ինչին ի պատասխան Զելենսկին հայտարարեց, թե չի պատրաստվում այն հրապարակել:
Որոշները գուցե կատարեն կրավորական պնդումներ, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հերթական անգամ «գցեցին» իրենց դաշնակցին, բայց այս ամենը ընդամետը վկայությունն է այն բանի, որ գեոքաղաքական վերադսավորումները թևակոխել են նոր ընթացք, որտեղ հայկական «թավշյա նախագծը» նույնպես ընկալվում է որպես խնդրահարույց: Իհարկե, ուկրաինական և հայկական գործընթացներն իրենց թե՛ ծագումնաբանությամբ, թե՛ բովանդակությամբ տարբեր էին, բայց ի տարբերություն ուկրաինական գործընթացի, ա ակնհայտ էր, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության իրական ընկալումը արտքին գրեթե բոլոր ուժային կենտրոնների՝ այդ թվում Ռուսաստանի մոտ բացակայում է: Նրանք զավեշտով էին հետևում Հայաստանում բեմադրվող «թավշյա ներկայացմանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Թավշյա նախագիծն» իր հերթին, չնայած բոլոր ուղղակի և անուղղակի փորձերին, ձախողել է ստանալ Ռուսաստանի «համաձայնությունը», իսկ մյուս կենտրոնների կողմից հայաստանյան իշխանություններին պարբերաբար փոխանցվում է գրեթե նույն հաղորդագրությունը, ինչն Ուկրաինայի պարագայում Զելենսկիին: Հատկանշական է, որ Ռուսաստանի հետ «համաձայնության» բացակայության հիմնարար պատճառը ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ «թավշյա նախագծի» տրամաբանությունն ու հեռանկարն ընդհանրապես: Նկատելի է, որ Ռուսաստանն առարկում է նաև նախագծի շրջանակներում հնարավոր տարաբնույթ վերակառուցումներին և անձերի փոխատեղության գաղափարին: Պուտինը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով բազմիցս հասկացրել է, որ գոյություն ունի ընդունելի մեկ տարբերակ: Իսկ այն ՀՀ երկրորդ նախագահն է՝ Ռոբերտ Քոչարյանը:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով