Էն` ինչ բերեցիր Անժելա Թովմասյանի գլխին, շուտով ուժգին թափով կզգաս քո մաշկի վրա․ նախկին

«Որպես ծայրահեղ ազգայնական շարժման ղեկավար, իմ անունից հայտարարում եմ՝ այն ինչ կատարվեց Հայելի ակումբի հետ,սա խոսքի ազատության ու մամուլի դեմ հերթական ոտնձգությունն է»,-hayeli.am-ի հետ զրույցում ասաց Ծայրահեղ ազգայնական շարժման ղեկավար, նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին մի խումբ անձանց կողմից Հայելի ակումբի ու hayeli.am-ի նկատմամբ ոտնձգությանը։

Մեզ հետ զրույցում, ֆերմերը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Չակերտավոր վարչապետ Նիկոլ Փաշինյան, դուք այդպես էլ մնացիք փողոցում կանգնած Նիկոլ Փաշինյան և չկարողացաք դառնալ վարչապետ։ Այդ տականքներին, որ ուղղորդում եք լրատվական դաշտերի վրա, ուղղորդում եք ինչ-որ կազմակերպություններին ու մարդկանց լռեցնելու համար, ես Ձեզ խոստանում եմ՝ շատ շուտով Դուք Ձեր նաշկի վրա կզգաք իմ կողմից ղեկավարված, արդար գյուղացիներից կազմված ծայրահեղ ազգայնական շարժման թափն ու հարվածը։Ես խղճում եմ Ձեզ, որովհետև Դուք արդեն տապալված եք։ Տապալվեցիք Ձեր կողմից նշանակված թյուրիմացություն մարզպետերի պատճառով, որոնք մեր ազգային սրբությունների, զինվորականների վրա են ձեռք բարձրացնում»։

Իր խոսքի վերջում նախկին ֆերմերն իր աջակցությունը հայտնեց «Հայելի» մամուլի հիմնադիր ղեկավար, hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին, ով բազմիցս իրեն ու շատ մարդկանց հարթակ է տրամադրել իրենց հարցերն ու բողոքները բարձրաձայնելու համար

Նյութի աղբյուր` hayeli.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով