Երևանում 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Այսօր՝ կեսօրին, ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա, հայտնում է Shamshyan.com-ը։

Երեխայի ծնողները բնակվում են Շենգավիթ վարչական շրջանում, երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև ծնողները, տեսնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բարձիթողի վիճակ է երեխայի առողջական խնդիրները լուծելու հարցում, իրենց ուժերով երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն։

Երեխայի ծնողը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում։ 9 ամսական տղայի ծնողները ուզում են հասկանալ, թե ինչու է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գովաբանված դեղով պատվաստում անելուց հետո իրենց երեխան այս օրն ընկել ու ոչ միայն իրենց, այլ նաև շատերի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով