ԵԽԽՎ-ի փոխարեն՝ բարեկամական խումբ, որպես «կոմպենսացիա». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել եւ ողջունել է Ուկրաինայի Ռադայում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորման փաստը։ Խմբի ղեկավարն է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբավորման օդեսացի պատգամավոր, սպորտսմեն Արտյոմ Դմիտրուկը:

Հավելենք, որ Ուկրաինայի հետ ՀՀ ԱԺ-ի բարեկամական խումբը վերակազմավորվել է 2019 -ի ամռանը, իսկ մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում եւս նման խումբ գոյություն ուներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշյալ բարեկամական խմբի ղեկավարը Հովհաննես Իգիթյանն է, որն իր պատգամավորական գործունեության ընթացքում շատ հաճախ է հայտնվում ոչ ցանկալի իրավիճակներում։

Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, փոխանցել է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում այդքան էլ միակարծիք չեն եւ դժգոհում են Իգիթյանին այդ բարեկամական խմբի ղեկավարումը վստահելու համար, քանի որ դեռեւս վառ են ԵԽԽՎ-ում նրա հակառուսական հայտնի քվեարկության հիշողությունները։

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածում, որ Իգիթյանի՝ նման քվեարկության պատճառը կարող էին ուկրաինացի գործընկերները լինել, որոնք նրան խնդրել են չմասնակցել քվեարկությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թերթի տեղեկություններով, Իգիթյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու մասին խոսակցությունները կարծես իրականություն են դառնում, եւ առաջիկայում դրա մասին արդեն կհրապարակվի պաշտոնապես։

Մեր զրուցակցի խոսքերով, բարեկամական այս խմբի ղեկավարումը վստահելով Իգիթյանին՝ իշխանությունները ուզում են կոմպենսացնել ԵԽԽՎ պատվիրակությունից նրա հեռացումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով