«Դատարանն արգելել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը».Արմեն Ավետիսյան

Հարգելի համալսարանականներ,
այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա գրություն էր ուղարկել արհեստակցական կազմակերպություն առ այն, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ին միակողմանի լուծել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը:
Եթե կոլեկտիվ պայմանագիրը լուծվի մինչ այս ԵՊՀ աշխատողներին տրամադրվող բոլոր իրավական և սոցիալական հավելյալ երաշխիքները կվերանան և նրանք կդառնանան խոցելի և անպաշտպան գործատու աշխատող հարաբերություններում:
Այս իսկ պատճառով, մենք դատական կարգով բողոքարկեցինք այդ ապօրինի որոշումը՝ պահանջելով արգելել ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը և կիրառել հայցի ապահովման միջոց:
Ի ուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի դատարանը մեր բողոք – հայցադիմումը ընդունեց վարույթ և որպես հայցի ապահովում՝ արգելեց ռեկտորի ժ/պ-ին լուծելու արհմիության հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի շարունակականությունն ու անընդհատությունը վերականգնված է: Պայքարը հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության շարունակվում է:

Հ.Գ. Դատարանի ամբողջական որոշումները կարող եք կարդալ նշված հղումով – http://www.ysu.am/tu/files/Voroshum.pdf

Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով