Դասալիքը դասալիքին հեռվից է տեսնում. 7or.am

7or.am-ը գրում է.

«Դա պետք է անպայման տեղի ունենար, քանզի հեղափոխությունները կատարվում են լուսավոր կարգախոսների ներքո, սակայն դրանց շարժիչ ուժը լինում է ատելությունը։ Ատելությունը ջրի երես է հանում կեղտը։ Մեզ մոտ բացառություն չեղավ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկը, ով փաստաթղթերի կեղծման միջոցով բանակից փորձել է խուսափել, բայց դատվել է՝ կաշին փրկելու համար ցուցմունք տալով սեփական մոր դեմ, հիմա դարձել է հեռուստաաստղ՝ հարկատուների վճարած գումարով գործող Հ1–ի եթերում թառելով ու հնդկական սերիալ հիշեցնող սրտաճմլիկ պատմություններ պատմելով։

Մեկը, ով նորմալ պայմաններում շանս չէր ունենա մարդամեջ երևալ, հիմա երևում է ամենուրեք։

Նման մարդիկ, որպես կանոն, ներդրված գործակալներ են լինում։ Թշնամական երկրի գործակալներ, որոնք չունեն անցյալ, անհայրենիք են, պատրաստ են սեփական մորն էլ ծախել, անբարոյական են, ունեն պուտանկի հոգեբանություն և չունեն սկզբունքներ։ Այս տեսակը միշտ էլ պահանջված է հեղափոխական ժամանակներում ու դրսի ուժերի համար այնպես, ինչպես Նաիրի Հունանյանը, քանզի դրանց հեշտ է ազդեցության տակ գցել և օգտագործել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ մեկը հիմա գերակտիվ է։ Խոսքը «անկախ» պատգամավոր, իսկ իրականում թուրքական 5–րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի՝ Նաիրի Հունանյանի գործընկերոջ մասին է (ի դեպ, այս երկուսն էլ ուղղակի կամ անուղղակի ձևով ծախել են իրենց մորը)։

Նիկոլին իր կեղտոտ գործերի համար տականքներ են պետք, որ «գործ սարքեն» (Հրայր Թովմասյան, Արսեն Բաբայան և այլն)։ Տականքը գտնվել է։ Ավելին՝ տականքն ինքնամատուցվել է այդ ֆունկցիան կատարելու համար։ Տեղի է ունեցել փոխշահավետ գործարք միմյանցից անձնապես զզվող Նիկոլ Փաշինյանի ու Արման Բաբաջանյանի միջև։

Իսկ զզվում են սրանք իրարից, քանզի նախկինում մրցակիցներ էին։ Հաճախորդաց հարեմում առաջ պոկվելու թեմայով մրցակիցներ։

Արմանն ու Նիկոլը նախկին իշխանության հաճախորդներն էին։ Առաջինը քարոզչական դաշտում էր «դհոլություն» անում, երկրորդը՝ քաղաքական։

Արմանի թերթոնն ու կայքը «ընդդիմադիր» դիրքերից հարձակվում էին բոլոր նրանց դեմ, ովքեր Բ26–ի իրական ընդդիմախոսներն էին։ Նիկոլը նույն գործն անում էր՝ փողոցներում ու ավտոտնակի տանիքների վրա ճղճղան ձայնը գլուխը գցելով։

Արմանը ֆինանսապես փթթում էր նախորդ իշխանությունների օրոք։ Նրան նույնիսկ ոստիկանական թիկնազոր էր կցված։

Նիկոլին էլ վատ չէին նայում նախկինները՝ երկու անգամ պատգամավորական մանդատ նվիրելով ու օգնելով հաղթահարել աղքատությունը սեփական գրպանում։ Այլ հարց է, որ հաճախորդները հետագայում դուրս եկան վերահսկողությունից, քանզի նրանց դրսի տերերն ավելի զորեղ գտնվեցին, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Երբ Նիկոլն սկսեց քայլել Գյումրիից, Արմանը դեռ հավատարիմ էր Բ26–ին ու հետույքն էր պատռում՝ քննադատելով Նիկոլին ու կռիվ տալով հեղափոխության դեմ։ Հենց Նիկոլը դարձավ «ժողովրդի վարչապետ Փաշինյան», Արմանը արագ կերպարանափոխվեց ու դարձավ «թունդ հեղափոխական Բաբաջանյան»։ Սա հիմա իր ծառայություններն է առաջարկում Նիկոլին այնպես, ինչպես նախկիններին։ Բայց եթե նախկինում նա քողարկված էր ծառայում իշխանությանը, ապա հիմա դա անում է բացահայտ։

Արմանը բազում տերեր է փոխել, բայց սկզբունքային է որպես թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչ։

Նախկիններին թվում էր, թե այդ դիշովկին կարելի է օգտագործել ու դրա դիմաց թրփոշացնել նրան, բայց հիմա սա պահանջում է Սերժ Սարգսյանի կալանքը։ Հիմա էլ Նիկոլին է թվում, թե ինքը կարող է օգտվել Արմանի քստմնելի ծառայություններից ու խերվել։

Երկուսն էլ սխալվեցին, քանզի Արմանն իրականում ծառայում է դրսի տիրոջը։ Սերժ Սարգսյանը «քաշվեց»՝ հենվելով արմանների վրա։ Նույնը սպասվում է Նիկոլին։

Եթե հեղափոխություն կոչվածի դեմքը պետք է դառնա մեկը, ով սեփական մորն է հանձնել, ապա այդ հեղափոխությունը դատապարտված է ու դատապարտված է այն երկիրը, որն այդ հեղափոխական իշխանության կառավարման ներքո է հայտնվել։ Սա պետք է թույլ չտալ։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ մեր օրերի հերոսներ են դարձել դասալիքները։ Նիկոլը բանակից ծլկել է «թղթի» միջոցով, իսկ Արմանը՝ «թուղթ» կեղծելու։ Ինչպես ասում են, դասալիքը դասալիքին հեռվից է տեսնում։

Հայկ Ուսունց

Հ. Գ.։ «Կենտրոն» հեռուստաընկերությունը տարիներ առաջ մի ռեպորտաժ էր պատրաստել Արման Բաբաջանյանի մասին։ Դրա հետ կապված էդ դիշովկեն որևէ ռեակցիա չտվեց, քանզի իր մասին բոլոր ասածները ճիշտ էին։

Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ապա այդ ռեպորտաժից հետո Արմանին ձեռքով բարև տալը կամ նրանից հարցազրույց վերցնելը պետք է հայհոյանք լիներ, բայց արի ու տես, որ «թավշյա» երկրում նրա ձեռքը իշխանությունը ոչ միայն սեղմում է, այլ նաև այդ ձեռքով մատնագրեր սարքում՝ քաղաքական նպատակներով։

Մեր խնդիրը, հետևաբար, պետք է լինի այն, որ շունն անգամ Արման Բաբաջանյանի ձեռքից հաց չվերցնի։ Նա պետք է դառնա «իզգոյ» և քաղաքական դաշտի սանացիան պետք է սկսել սրա նմաններից։ Լրագրողները պետք է ամաչեն մորը ծախածից հարցազրույց վերցնել։

Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, ապա Արմանի տեղը կլիներ Նաիրիի խուցը, քանզի երկուսն էլ թուրքական շահերն են սպասարկում»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով