Բաբաջանյանը` ժանգոտ գործիք Հրայր Թովմասյանի դեմ

Երբ Արման Բաբաջանանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆրակցիայից դուրս գալու և մանդատը վայր չդնելով անկախ պատգամավոր դառնալու մասին, բոլորիս հետաքրքրում էր այդպիսի որոշման բուն պատճառը, դե բացի նրանից, որ շատ հարմար է լինել անկախ պատգամավոր և ազատվել որևէ ֆրակցիայի կուսակացական շահերից բխող աահմանափակումներից:

Հետզհետե հետևելով պարոն Բաբաջանյանի բոցաշունչ և թվացյալ ազնվաբարո գրառումներին և ելույթներին՝ սկսեցի հասկանալ, թե ինչ դեր են նախատեսել նրա համար խաղավարները այս խաղի մեջ: Հատկապես ուշագրավ է Արման Բաբաջանյանի վերջին գրոհը Հրայր Թովմասյանի դեմ: Այստեղ է թաքնված շան գլուխը՝ Արման Բաբաջանանին հավանաբար օգտագործելու են այն կեղտոտ գործերը գլուխ բերելու համար, որոնք չի կարողանալու օրինական ճանապարհով գլուխ բերել իշխող քաղաքական ուժի գրպանային Ազգային Ժողովը: Չէ որ թավիշածին «՛հու-հու-դմփ» զանգվածին անընդհատ պետք է կերակրել սենսացիաներով, աղմկահարույց ձերբակալություններով և այլ ադրենալինի արտանետում առաջացնող տեղեկություններով, քանի որ անցած տարվանից ի վեր այդ զանգվածի մոտ ձևավորվել է կախվածություն այդպիսի ծագման ադրենալինից, և զանգվածին Նոր Հայաստանի կեղծ օրակարգին հնազանդ պահելու համար իշխանությունը պիտի ապահովի շոուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային Ժողովը ջանք չխնայեց ՍԴ-ն իր վերահսկողության տակ առնելու համար, սակայն օրինական ճանապարհով չկարողացավ դա իրականացնել: Զանգվածը տարակուսանքի մեջ է՝ ինչպե՞ս թե, Նիկոլը չկարողացա՞վ Հրայր Թովմասյանի նման «չտես տրեխավոր թալանչի» նախկինի հարցը լուծել: Եվ այստեղ ասպարեզ է բաց թողնվում սկզբունքայնությամբ չծանրաբեռնված հրետանին՝ Արման Բաբաջանյանը: Նա առանց երկմտելու պատրաստ է ցանկացած, այդ թվում՝ կեղծ հիմքերով հաղորդումներ տալ օրինապահ մարմիններին՝ «մեկել տեսար մի բան կստացվի» սկզբունքով առաջնորդվելով: Այսինքն, եթե չստացվի էլ՝ ոչինչ, կարևորը ջուրը պղտորելն է և բացասական փիառ անելը:

Սա լիարժեքորեն տեղավորվում է Արման Բաբաջանյանի անձի նկարագրի մեջ:

Ես իմ վերլուծականներում արդեն անդրադարձել եմ Արման Բաբաջանյանի «փառահեղ»  անցյալին դատա-իրավական համակարգի ներսում, չեմ զլանա, ևս մեկ անգամ կգրեմ, ավելին, կմեջբերեմ հետևյալը՝ «ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը ձերբակալել է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար փաստաթղթեր կեղծած Արման Շամիրի Բաբաջանյանին: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը, ՀՀ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա, հունիսի 24-ին քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության միջոցով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մասին հոդված): ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը «Արմենպրեսե-ին տեղեկացրեց, որ Արման Բաբաջանյանը 2002 թ-ի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հանձնարարությամբ ռազմական ոստիկանության աշխատակիցները Արման Շամիրի Բաբաջանյանին այսօր հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազություն` հարցաքննության: Ա.Շ.Բաբաջանյանը հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ կատարել է փաստաթղթերի կեղծիք` ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար: Ա.Շ.Բաբաջանյանն այսօր ձերբակալվել է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա ուզում եմ հարց տալ «հու-հու-դմփ» զանգվածի այն ներկայացուցիչներին, ովքեր Բաբաջանյան Արմանի բոցաշունչ գրառումների տակ, որոնց բովանդակությունը մշտապես պտտվում է այս կամ այն գործչին պատասխանատվության կանչելու շուրջ, գրում են «bravoo shat chishta», կամ «Վստահում եմ Պարոն Բաբաջանյանին» ինչպե՞ս են նրանք վերաբերվում քաղաքացի Ա.Բաբաջտանյանի քրեական անցյալին:

Մնում է հավելել միայն մեկ բան: Պարոն Բաբաջանյանը երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում և պիտի որ լավ իմանա, որ ԱՄՆ-ում, եթե անձը ունի այսպիսի խոշոր բիծ իր անցյալի վրա, ապա նա կարող է մոռանալ որևէ պետական պաշտոն զբաղացնելու կամ թեկուզ որևէ պետական հիմնարկում շարքային աշխատող լինելու մասին: Այնպես որ, պարոն Բաբաջանյան, իրականում դուք ապրում եք շատ լիբերալ երկրում, որտեղ ձեր նման կեղծարարներն անգամ կարող են բախտի հեգնանքով ընկնել Ազգային Ժողով և խառնակչական գործունեություն ծավալել:

                                                                                                                                                           Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով