«Արտահերթ ընտրությունները,որպես միակ ճանապարհ».Վահան Բաբայան

2018թ ապրիլից սկսած երկրում քարոզվում է ագրեսիա ու նեգատիվ,մարդիկ ապրում են բացասական սպասումների մթնոլորտում:Իշխող ռեժիմը հենվելով ստի և կեղծիքի վրա մանիպուլացնում է հասարակության մոլորված հատվածին հավատացնելով նրանց,որ իրենք հերոսն են,իսկ նախկինները հրեշը:Մարդկանց խաբելով փորձում են շեղել ուշադրությունը երկրի կարևորագույն խնդիրներից քաղաքական կյանքը վերածելով բալագանի:

Լիցքաթափման ժամանակը մոտենում է և շատ կարևոր է,որ այն լինի առանց մեծ ցնցումների,քանի որ այսքան ատելություն երբևէ չի եղել մեր բարի,կամեցող և հանդուրժող ժողովրդի մեջ:
Միակ լուծումը արտահերթ ԱԺ ընտրություններն են,ինչը կարող է փոխել այս ճգնաժամային իրավիճակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային ժողովի մեծամասնությունը այսօր այլևս չունի այն լեգետիմությունը,ինչը ուներ մեկ տարի առաջ հեղափոխական էյֆորիայի արդյունքում:

Ազգային ժողովը որևէ քաղաքական գործառույթ չի կարող իրականացնել,քանի որ երկիրը գտնվում է մեկ մարդու քմահաճույքների գերության մեջ:

Խորհրդարանական ընդդիմությունը անկարող է որևէ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական գործընթացների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ չկարողացավ նույնիսկ ՍԴ-ի մասով իր որոշումը կյանքի կոչել:

Նոր արտահերթ ընտրությունները կլինեն հնարավորություն երկիրը ազատելու մեկ անձի կառավարման համակարգից դեպի իրական ժողովրդավարություն:
Մինչև այս իշխանությունը չգնա ատելության օջախը միշտ մեր կողքին է լինելու

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով