Արտակարգ իրավիճակ Վրաստանում. 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել

SHAMSHYAN.com-ն են ահազանգել բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ, ովքեր հայտնել են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել եւ ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, եւ հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ թազա ստայանկա են բացել, ոնց որ լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես նոր հելնում:

Երեկ երեկոյանից սկսած մինչեւ հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք երբ ենք առաջ շարժվելու»,-ասաց ահազանգած վարորդը, նշելով, որր այս պահի դրությամբ 300-ից ավեել բեռնատարներ կան կանգնած, ովքեր չեն կարողանում առաջ շարժվել. «Վրացիք ստայանկեն սարքեցին, որ մտնենք 30 լարի մուծենք նոր առաջ շարժվենք հասնենք վրացական տամոժնի, բայց հիմա համ տամոժնում են լիքը, համ ստայանկում, համ ստեղ: Ոչ մեկ ոչ գալիս ա, ոչ հետաքրքրվում, դաժե գայիշնիկները անցնում են բայց չեն կանգնում, մենք էլ որ թողենք քշենք գնանք, բռնելու են անիմաստ շտռաֆ գրեն հետ ուղղարկեն»:

Ահազանգած վարորդի խոսքով՝ կայանատեղին մոտ 1 ամիս է, ինչ կա, սակայն կուտակումներն արդեն 6 օր է: Վարորդի խոսքով՝ ռուսական կողմում խնդիր չկա, Լարսից առաջ են շարժվել, եկել են այստեղ ու մնացել: Ահազանգած վարորդը նաեւ դժգոհեց, որ հայկական կողմից եւս ոչ ոք չի այցելել եւ որեւէ պարզաբանում չի տվել:

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով