Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է.168.am

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առողջապահության փոխնախարարներից մեկի հայրը փողերի լվացման գործով նրգրավված է որպես կասկածյալ: Այս մաիս 168.am-ին  հայտնեց նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:  Նախարար Արսեն Թորոսյանի ո՞ր  տեղակալի մասին է խոսքը, ի՞նչ փողեր են դրանք, աղբյուրը ակնարկեց միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը՝  նշելով, որ պետական նվիրատվության  գումարների հետ կապված խնդիր է: ԱԱԾ-ն 168.am-ի տեղեկատվությունը չհերքեց, նոր բան, սակայն, չխոստացավ հայտնել, հորդորեց նախաքննական  փուլում բավարարվել պաշտոնական հաղորդագրություններով:

Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել:  Ավելին, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր, որպեսզի ծախս երևա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ի դեպ, գործարքի մի կողմը հանդիսացել է հիմնադրամը, մյուս կողմը՝ հիմնադրամի ենթակայությամբ գործող ՍՊԸ-ն:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, ԱԱԾ-ն օրերս տարածած հաղորդագրության մեջ նշում էր, որ դեռ անցած տարվանից ծառայությունում  քննվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա  Վարդանյանի հայտնի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ըստ այդմ փոփոխվել է Արա Վարդանյանին առաջադրված մեղադրանքը,  լրացվել և կրկին նոր  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Արա Վարդանյանը  հոկտեմբերի 9-ին կրկին կալանավորվել էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով