Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը. Փաշինյանը զայրացել է.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել. ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։

Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ ՀՀ ժամանող նախագահներին՝ մասնավորաբար Պուտինին ու Ռուհանիին նա դիմավորի օդանավակայանում, հետո նաեւ ճանապարհի, քանի որ ինքը գերզբաղված է գագաթաժողովի կազմակերպչական հարցերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, մեր տեղեկություններով, նախագահը չափազանց քաղաքավարի հասկացրել է, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դեր, թեկուզ խոսքը այլ երկրների նախագահների մասին է։

Այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է Փաշինյանին, որը հանձնարարել է Սարգսյանին հնարավորինս հեռու պահել գագաթաժողովի շրջանակներում ընթացող բոլոր արարողակարգային միջոցառումներից։ Արդյունքում, նախագահ Սարգսյանը հյուրընկալել է միայն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով