Արարատի մարզի 34-ամյա բնակիչը հրազենի գործադրմամբ սպանել է 31-ամյա համագյուղացուն. Shamshyan.com

Երեկ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված անձը որոշ ժամանակ անց, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Նա Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա Սամվել Կարապետյանն էր:

Ոստիկանները պարզել են, որ Ս. Կարապետյանին հրազենային վնասվածքները պատճառել է համագյուղացին՝ 34-ամյա Արսեն Համբարձումյանը, որսորդական ողորկափող հրազենով, գյուղի կենտրոնական փողոցում:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություննե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով