«Առողջ Հանրություն» ՀԿ-ն բողոքի ակցիա իրականացրեց նախարարության դիմաց

Առողջապահության նախարարության դիմաց «Առողջ Հանրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, բողոքի ակցիա է իրականացնում՝ «Մանկական և մայրական մահացության դեպքերի մասով Առողջապահության նախարարության «Քար Լռության» դեմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն ասաց՝

իրենց պահանջն է, որ Առողջապահության նախարարությունը ծննդկանի եւ մանկան մահացության բոլոր դեպքերը քննարկման առարկա դարձնի ոչ միայն իրավապահ կառույցների կողմից, այլ նաեւ նախարարության ստեղծված առանձին հանձնաժողովների կողմից. «Ի վերջո, բացահայտվեն պատճառները։ Ոչ միայն մահացության դեպքերն են անհրաժեշտ լսելի դարձնել, այլ նաեւ այն բոլոր դեպքերը, որոնք, օրինակ, հետպատվաստումային  օրերին, որ երեխաները հայտնվում են հիվանդանոցներում։ Չի կարելի հենց այնպես, առանց հետազոտություններ կատարելու, պարզապես ինչ-որ արդյունքներ ցույց տալու համար հայտարարել, որ պատվաստումներն այստեղ դեր չուներ։ Ես հանրությանը կոչ եմ անում, որ ազգային օրացույցով պատվաստումները ստանան, բայց եւս մեկ կոչ եմ անում՝ պահանջեք, որ ձեր երեխաներին լիարժեք հետազոտեն մինչեւ պատվաստանյութ անելը։ Այստեղ կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան, մենք այս ակցիան իրականցնում ենք որպես ծնողներ, ովքեր պատասխանատու են յուրաքանչյուր երեխայի համար,իսկ իրենց պահանջը չիրականացվի, ապա այդպիսի բողոքի ակցիաները լինելու են շարունակական։:»։

Ակցիային էր միացել նաև Ռեֆորմիստների կուսակցությունը, որի նախագահ Վահան Բաբայանն ասաց`եկել են առաջարկով:

«Մեր կուսակցությունն առաջարկում է, որ ստեղծվի անկախ հանձնաժողով, որի մեջ կներգրավվեն մարդիկ, որոնք չունեն կուսակցական պատկանելիություն, բժիշկներ, բժշկական հասարակական կազմակերպություններ, ակտիվ հասարակական գործիչներ, որոնք կուսումնասիրեն բոլոր դեպքերը: Արդյունքում` նաև հանրության վստահությունը վերականգնվի: Սա չափազանց լուրջ խնդիր է, և յուրաքանչյուրս կարող ենք առնչվել այս հարցին»,-նշեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուսակցության անդամ Լիլիթ Հովակիմյանն էլ ընդգծեց, որ իր կարծիքով`

մանկական ու մայրական մահացությունների դեպքերը առողջապահության նախարարի անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքն են:Այն որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառումներ էր անում փոքրիկ դագաղիկների մասին, արդեն բավական էր տվյալ նախարարին չվստահելը։

Մենք կարեւորագույն ոլորտում ունենք այնպիսի մի նախարար, որը անպատասխանատու է։ Ես չեմ վստահում այդ նախարարին։ Այնպես չի որ ոչ մի նախարարի ժամանակ ծննդկանի եւ նորածնի մահ չի եղել, բայց տարին մեկ կամ երկու անգամ, այս հաճախականությամբ երբեւիցե չի եղել։ Այն որ ինքը գրառումներ է անում փոքրիկ դագաղիկների մասին, արդեն բավական էր տվյալ նախարարին չվստահել։ Նա մարդուն վերաբերում է որպես պրոդուկտ։ Յուրաքանչյուր կնոջ, որը պատրաստվում է մայրանալ իր համար այդ ամենը սթրես է, երբ դու պատկերացնում ես, որ գնալու ես ընկնես ոչ պրոֆեսիոնալ մասնագետի ձեռքը կամ դուրս կգաս ողջ կամ կիջնես անատոմիկ»,- ասաց Լիլիթ Հովակիմյանը։

 

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով