Առողջապահության նախարարության պաշտոնյաները գաղտնի՞ են պահում ռուս գործընկերներից, որ իրենց իսկ կողմից հովանավորյալ կլինիկան ներգրավված է կոռուպցիոն ռիսկերի մեջ

Մեկնարկեց հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումը:  Բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Իզմիրլյան»  բժշկական կենտրոնի տնօրեն Արեմն Չարչյանը: Ըստ օրակարգի՝  ֆորումին մասնակցելու էր նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնաիկա  Իգորեվնա Սկվորցովան, սակայն նա ինչ-ինչ պատճառներով իր փոխարեն Հայաստան էր ուղարկել կրթության գծով փոխնախարար Տատիանա Վլադիմիրովնային:

Բացման խոսքից հետո ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության  փոխնախարար Տատիանա Վլադիմիրովնան  հանդես եկան կարճ հարցուպատասխանով լրագրողների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Medmedia-ի թղթակիցը, հնչեցնելով հետևյալ հարցը՝ ի՞նչ գործնական հեռանկարներ ունի Հայ-Ռուսական համագործակցությունը առողջապահության ոլորտում և ինչպե՞ս կանդրադառնա այդ համագործակցության վրա այն փաստը, որ Հայաստանում գործունեություն ծավալող Ռուսական «ՄԻԲՍ» ախտորոշիչ կենտրոնի մասին անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ այն ակնհայտորեն ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ, այդպես էլ պատասխան չստացավ բուն հարցի մասով:

Փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով հնչեցված հարցին,  սկսեց ներկայացնել ֆորումի նպատակը և շեշտեց, որ ոչինչ չի կարող խոչընդոտել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը.  Ռուսատանյան «ՄԻԲՍ» կլինիկայի հայաստանյան մասնաճյուղի մասին, որը ղեկավարում է նախարար Արսեն Թորոսյանի կինը և որի պետֆինանսավորումը չորս անգամ աճել է, չեղավ ոչ մի արձագանք:

Իսկ թե ինչպես ներկայացվեց հարցի և փոխնախարարի լղոզված պատասխանի էությունը ՌԴ առողջապահության  նախարարության փոխնախարարին, կմնա միայն ՀՀ առողջապահության նախարարի հավատարիմի՝ Դավիթ Պետրոսյանի և ՌԴ փոխնախարարի գաղտնիքը, քանի որ վերոնշյալ երկար հարցի պատասխանը վերջինիս թարգմանությամբ տևեց մի քանի վայրկյանից ոչ ավել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստացի ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները գաղտնի են պահում  ռուս գործընկերներից, որ, ըստ շրջանառվող լուրերի, իրենց իսկ կողմից հովանավորյալ  կլինիկան ներգրավված է կոռուպցիոն ռիսկերի մեջ:

MedMedia

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով