«Անժելա Թովմասյանի կողմից ղեկավարված Հայելի ակումբի վրա հարձակումը համարում եմ անընդունելի».Արա Վարդանյան

Արա  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անժելա Թովմասյանի կողմից ղեկավարված Հայելի ակումբի վրա հարձակումը համարում եմ անընդունելի ինչպես և կհամարեի ցանկացած այլ լրատվականի վրա հարձակումը։ Այս պահին ավելին քան երբեք իշխանությունը պետք է ապացուցի իր ազատ մամուլ ունենալու խոստումը և օրենքի ողջ խստությամբ պատժի այս հարձակումը իրականացնողներին։ Ցանկացած այլ դեպքում սա դիտվելու է որպես իշխանությունների կողմից պլանավորած արարք և շատ վտանգավոր նախադրյալ կդառնա ապագայում նմանատիպ հարձակումների համար։ Կիսում եմ ես այն կամ այս հոդվածի վերնագիրը կամ տեկստը ընդհանրապես կարևոր չէ, քանզի խոսքը գնում է լրատվամիջոցների խոսքի ազատ արտահայտման մասին, որը ցանկացած դեմոկրատական երկրի հիմքն է։ Դե ձեզ տեսնենք…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով