Այ հիմա լրիվ պարզ ա, թե ինչու էր Նիկոլը իր ֆեյսբուքյան գրառման մեջ հատուկ շեշտել, որ ժամուկես օդանավակայանում Պուտինին ա նայել

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

Այ հիմա լրիվ պարզ ա, թե ինչու էր Նիկոլը իր ֆեյսբուքյան գրառման մեջ հատուկ շեշտել, որ ժամուկես օդանավակայանում Պուտինին ա նայել։ Դե հասկանում էր, որ ռուսները ուր որ ա կկազմակերպեն արտահոսք, որ Պուտին-Փաշինյան պաշտոնական հանդիպումը տևել ա ընդամենը 10 րոպե, որը առավելագույնը բավարար էր մի քանի հատ լուսանկարվելու ու “Բարև ձեզ” ասելու համար։ Ու այս պարագայում Նիկոլը փորձել ա գոնե ինչ-որ կերպ փոձի հասարակությանը մոլորեցնել, թե բա հո մենակ այդ 10 րոպեն չենք շփվել, օդանավակայանում էլ լիքը տվել առել ենք, չհասկանալով որ այդ կերպ իրեն դնում է շատ ավելի ծաղրական վիճակում՝ երբ պետության ղեկավարի հետ պաշտոնական հանդիպումը տևում է ընդամենը 10 րոպե, կապ չունի թե դու էլ քանի ժամ ես օդանավակայանում ծիկիլիկ եղել գոնե Պուտինի հետ գրկախառնվելու մի հատ էլ դրա նկար կպցնելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում արդեն չեմ էլ զարմանա, եթե ռուսները մի հատ էլ արտահոսք կազմակերպեն, ու պարզվի որ օդանավակայանում էլ Նիկոլին թույլ են տվել միմիայն այդ մի գրկախառնվելը։ Ունց ասում են՝ шубу с барского плеча,,,

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով