Այս ամենի և այլ խախտումների համար մեղավորները վաղ թե ուշ մի օր պատասխան են տալու

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հրայր Թովմասյանին հրաժարականի հասցնելու «գաղտնի օպերացիայի» շրջանակներում՝ սանիկներին կալանավորելուց, 75-ամյա հորը և երկու աղջիկներին ԱԱԾ կանչելուց հետո, հիմա էլ այդ «օպերացիայի» հաղթական ավարտի տեսլականով ձերբակալել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

Իսկ Վահե Գրիգորյանն առանց աշխատելու աշխատավարձ է ստանում, անպատիժ ու հանգիստ յուրացնում աշխատավարձը, օգտվում ծառայողական ավտոմեքենայից…
Պետականության նկատմամբ ահաբեկչություն իրականացրած, մարդասպան զինյալներ՝ «Սորոսի ծռերը» անպատիժ զբաղվում են քաղաքականությամբ և վայելում Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը, արժանանում նրա ընդունելությանը:

Օրենքները ոտնատակ տված՝ դատարանները շրջափակող խմբերի անդամները նույնպես անպատիժ մնացին և հազիվ թե երբևիցե այս իշխող վարչակազմի օրոք պատժվեն…
Սակայն այս ամենի և այլ խախտումների համար մեղավորները վաղ թե ուշ մի օր պատասխան են տալու…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով