«Այսօր մեկնում եմ երկրից, մի քանի գործուղում ունեմ».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Անցյալ տարի հունիսին Բրյուսելում ԵՎՐԱՆԵՍՏ Խորհրդարանական Վեհաժողովի նիստից հետո դուրս էի գալիս դահլիճից եւ ջրի ապարատի մոտ հանդիպեցի ադրբեջանական պատվիրակությանը։

-До свиданья, коллеги,- նիստի արդյունքներից գոհ (չեզոքացրել էինք բոլոր հակահայկական նախաձեռնությունները, անց էինք կացրել CEPA-ի վավերացման ակսելերացիայի մասին իմ հեղինակած բանաձեւը, Ադրբեջանական լանդրոմատի սկանդալը դարձրել էինք թեժ քննարկման թեմա եւ այլն)՝ լայն ժպիտով ասացի ես։

-Вы куда? В Ереван?,- եխիդնի հայացքով եւ արեւելյան լայնաժպիտ խորամանկությամբ արձագանքեց ադրբեջանցի մի հայտնի գործիչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-А как же, – հպաաարտ կեցվածքով հաստատեցի ես։

Ադրբեջանցին շարունակեց.

– Вот Вы вернётесь к себе, на Вас дело заведут, будет большой скандал, Вас посядят и мы … и мы будем очень рады, – իր ֆանտազիաներից դեմքի էլ ավելի եխիդնի եւ երջանիկ արտահայտությամբ անկեղծացավ նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

(Այս պատմության մասին իմ որոշ գործընկերներ եւ ընկերներ գիտեին)։

Ասածս ինչ է՝ այսօր մեկնում եմ երկրից, մի քանի գործուղում ունեմ։ Ընկերներս շատ չկարոտեն։ Մրցակիցներս՝ շատ չուրախանան։ Հետ եմ գալու ?

Հ.Գ. Ճանապարհին պատրաստվում եմ քնել, ենթարկվել ֆիզիոլիգիական այլ օրինաչափություններին, որոնց ընթացքում արած նկարների որակի համար պատասխանատվություն չեմ կրելու։ Հա, հիշեցնեմ, որ AEROFLOT GOLD CARD ունեմ, կարող է հանկարծ ԲԻԶՆԵՍ upgrade անեն ?։ Բարով մնաք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով