ԱՄՆ-ը ՌԴ-ում մեծ պայթյուն է նախապատրաստում, Ադրբեջանից Արցախի պարտությունը՝ դավադրության մի մաս

ԱՄՆ-ի թիվ 1 խնդիրը Ռուսաստանի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությանը շարքից հանելն է գունավոր հեղափոխության միջոցով, այդ նպատակով Միացյալ Նահանգները ձգտում է հասնել նրան, որ Ռուսաստանում ապրող բազմամիլիոն այլազգիները (մի մասը՝ ՌԴ քաղաքացի, մի մասը՝ այլ պետությունների) ռուս ժողովրդին և ռուսական պետությանը համարեն իրենց թշնամի։

LIVEnews.am-ի տաղավարում ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ մեր զրույցի թեման շատ ընդգրկուն է՝ քրդերի թույլ տված ճակատագրական սխալից և քրդերին՝ ԱՄՆ-ի դավաճանելուց, Սիրիա թուրքական բանակի ներխուժումից ու քրդերի կոտորածից, մինչև պատմությունից կարծես դասեր չառնելով, մեր կողմից նույնպես ճակատագրական սխալի առջև կանգնած լինելը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս պահին Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանը դիտվում է թիվ 1 թշնամի երկիր՝ Միացյալ Նահանգների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում,- ասաց Հայկ Նահապետյանը։- Այդ գործողությունների արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսեթիան։ Դա Միացյալ Նահանգների հստակ ծրագիրն էր, որպեսզի նա կորցնի, և Վրաստանում ապրող քաղաքացիների հակառուսականության ալիքը շատ բարձր լինի, որը, բնականաբար, ո՞ւր է տեղափոխվում․․․ Իր հայրենակիցներին, որոնք ապրում են Ռուսաստանում, մի քանի միլիոն մարդ։ Հետևաբար Ռուսաստանում ապրող վրացիներն իրենք այլևս տրամադրված են ռուսական պետության և այս պահի իշխանության դեմ։ Այդպես է նաև մի քանի միլիոն ուկրաինացիների պարագայում, որոնք ապրում են Ռուսաստանում, որոնք ասում են Ռուսաստանն իմ երկիրն օկուպացրել է, իբր Ղրիմը վերցրել է, Դոնեցկ, Լուգանսկն էլ պոկում է։

Հիմա ստեղծվում է նույն նախադեպը Հայաստանում։ Ինչպե՞ս․․․ Շատ պարզ․ Արցախի հարցում փորձում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ամբողջովին փոխել, բերել մարդկանց, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում պարտություն կկրեն, և այդ պարտությունը Հայաստանի իշխանությունների կողմից կորակվի ինչպե՞ս․․․ Որ ռուսներն են օգնել Ադրբեջանին և, ինչու չէ, անուղղակիորեն նաև Թուրքիային, որ այդ պարտությունը Հայաստանը կրի։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ընդդիմադիր էր, ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ նույն գնահատականն ուներ, որ ռուսներն են մեղավոր, և ուներ, երբ վարչապետ էր, ասում էր՝ ռուսներն եթե ուզենային, կարող էին կանխել, որն այդպես չէ։ Փաստորեն դուրս է գալիս, որ Հայաստանում նախապատրաստվում է ուկրաինական և վրացական սցենար, որտեղ մենք կորցնելու ենք տարածք, լինելու են զոհեր՝ հարյուրավոր, և Հայաստանում այլևս իշխանության ձեռքում հայտնված ԶԼՄ-ները շեփորահարելու են, որ այդ ամեն ինչի մեղավորը Ռուսաստանն է»։

Հայաստանում այլևս հակառուսականության ալիքի վրա ժողովուրդն ի՞նչ է անելու․․․ Վերլուծաբանի հավաստմամբ, այդ հակառուսականության ալիքը տեղափոխելու է Ռուսաստանում ապրող իր հարազատներին, բարեկամներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եվ այնտեղ բնակվող 1-2 միլիոն կամ ավելի շատ հայությունը ևս վարակվելու է հակառուսական տրամադրություններով,- ասաց Հայկ Նահապետյանը։- Ահա թե ինչ է իրականում Միացյալ Նահանգները Ռուսաստանի ներսում պատրաստում՝ տարբեր ազգերից կենտրոնական իշխանությունների դեմ խիստ մոտիվացված զանգված է ստեղծում, որոնք մեղադրելու են Ռուսաստանին իրենց հայրենիքի տարածքների կորստի մեջ»

Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանին վերաբերվող ռազմավարական ու մարտավարական կարևոր որոշումներն իրականում կայացվում են ոչ թե ՀՀ պետական հաստատություններում, այլ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը։

Մանրամասները՝ LIVEnews.am-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով