«Ամենազոր ժամանակը շուտով շատ հարցերի պատասխանն է տալու,երբ այս ապազգային իշխանությունը հրաժարական տա».Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.

«Ամենազոր ժամանակը շուտով շատ հարցերի պատասխանն է տալու… երբ այս ապազգային իշխանությունը հրաժարական տա, քաղաքագետներն ու պատմաբանները շտապելու են վերլուծել պետական ինստիտուտները քանդել ձգտող, գլոբալիստական, լիբերալ և առանց իզմերի հասարակություն կերտողների արտաքին քաղաքական մոտիվացիաները: Եվ սա բնական է, որովհետև պատմագիտությունը իրադարձությունների ուսումնասիրության գիտություն է, բայց այսուամենայնիվ, հոգեբաններինն է լինելու ամենամեծ աշխատանքը` ուսումնասիրել քայլածների ադրբեջանասիրության պատճառները ու պատերազմում հաղթած, թուրքի դեմն առած տղերքի նկատմամբ Նիկոլի դասակարգային ատելության դրդապատճառները»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով