Ալիևի խոսքում կա պատմական իրադարձությունները սուբյեկտիվ մեկնաբանելու փորձ. Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին

Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստին, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որում նա հիշատակել է Գարեգին Նժդեհին:
Հայաստանի վարչապետը շեշտել է, որ Ալիևի խոսքում կա պատմական իրադարձությունները սուբյեկտիվ մեկնաբանելու փորձ: «Իլհամ Հեյդարովիչի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել և նացիստների շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն է: Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ Գարեգին Նժդեհը պայքարել է թուրքական օկուպացիայի, Հայոց ցեղասպանություն դեմ: Իրականությունը նրանում է, որ Նժդեհը ռուս սպաների հետ 1918թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, շատ կարևոր է, որպեսզի իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունը խեղաթյուրելու, ինչպես նաև կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար: «Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի հանդեպ, ինչը ես համարում եմ անհարգալից վերաբերմունք նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ.. Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», – հայտարարել է ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն`տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով