«Ալեն Սիմոնյան, մտածիր-մտածիր, եթե, իհարկե կարող ես».Աննա Մկրտչյան

Ալեն Սիմոնյան, մտածիր-մտածիր, եթե, իհարկե կարող ես։

Սերժ Սարգսյան, մարդ ով ինքնիրավչությանը պատասխանեց խաղաղաության ու տրամաբանության կոչով։ Մարդ, ում արտաքին քաղաքական հաջողությունն ընդունել ու փաստել են բոլորը, այն անվանելով եզակի մարտավարական քայլերի ամբողջություն։
Մի փոքր, լարեք մտավոր կարողությունները կամ գոնե սահմանափակ օգտվեք ստելու ու մանիպուլացնելու ձեր միակ «ջախջախիչ» զենքից։
ԵԱ՞ՏՄ։
Մեկ գիշերու՞մ կայացրած որոշում։ Իրո՞ք։
ԵԱՏՄ-ի ու այդ երկրների ղեկավարների գովքն անելուց ինչու՞ դա չեք հիշում։ Այդ «մեկ գիշերվա» հաջողությունները առանց կաշկանդվելու վայելելուց ինչու՞ չեք հիշում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Նիկոլի՝ մինչև օդանավակայան ուղեկցելու, նոր ինքնաթիռի, վերանորոգված շքեղ առանձնատուն ունենալու, թանկարժեք մեքենայով երթևեկելու որոշումները քանի՞ գիշերում եք կայացել։

Երբ դեռ Երևանի ավագանու անդամ էիք, հայտարարություններում անթաքույց չարությանը բացատրություն չէի գտնում։ Հիմա, երբ կարծես թե ավելին են քան Երևանի ավագանու անդամը, չարության չափաբաժինը միայն ավելացել է։
Բայց, հիմա հասկացել եմ, որ այն գնալով ավելանալու է, որովհետև դա արտաքուստ ստացած պաշտոնի ու դիրքի հետ կապ չունի։
Դա հետևանքն է անցյալի, որն ամեն կերպ փորձում եք մոռանալ, բայց հետո հիշում եք, որ ներկան էլ է նույն պատվիրված ստատուսների շուրջ պտտվում։ Պտտվում է ՕԼԻԳԱՐԽԻ (դուք այդ բառը հաճախ էիք օգտագործում, մինչև Փաշինյանի կողմից նրանց խոշոր սեփականատեր հռչակելը) պատվիրած ստատուսների շուրջ։

Թերևս վերջին նախադասության մեջ միայն հասցեատիրոջը կփոխեմ, քանզի ամեն մնացյալը համապատասխան է։
Ալեն Սիմոնյան, վախեցիր, որովհետև քո մատնանշած աղբամանները քեզ են սպասում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր   Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով