Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել, ինչը սարերի հետեւում չէ. ադրբեջանագետ.«Իրավունք»

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամեդովի փոխարեն վարչապետ է նշանակվելու նախագահ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը:

«Իրավունք»-ը   այսօր  զրուցել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու՝ Գրիգորի Այվազյանի հետ։

– Պրն Այվազյան, ինչպե՞ս կգնահատեք, այսօր Ադրբեջանում տիրող քաղաքական փոփոխությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Փաստացիորեն վերջին ժամանակներում ես անչափ զբաղված եմ նաև մեր ներքաղաքական հարցերով։ Ըստ իս վերջին շրջանում Ադրբեջանում դա առաջին փոփոխությունը չէ, փաստացիորեն Ալիևը անվտանգության կառույցներում կարևոր դերակատարում ունեցող պաշտոններում վերանշանակումներ ևս կատարել է։ Ալիևը հիմա փորձում է իր համար ավելի կառավարելի բուրգ կառուցել։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել։

– Ըստ ձեզՙ մոտավորապես ե՞րբ կլինի այն պատերազմը,որ դուք եք կանխատեսում։

– Հստակ օր ու ժամ նշել չեմ կարող ,բայց պատերազմը սարերի ետևում չէ: Ադրբեջանն այս տարի թվով 13-րդ զորավարժությունն է կատարում։ Բոլորովին վերջերս Ալիևը ի պատասխան վարչապետ Փաշինյանի հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։ Կոչ եմ անում լինել զգոն, սթափ, մենք պարտվելու իրավունք չունենք: Եթե չկարողանանաք վերջնականապես կոտրել ագրեսորի ողնաշարը մենք վերջնականապես կթերթենք մեր պատմության վերջին էջը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով