Քրդական դասեր՝ պատմության դասերից փախած հայերի համար.Անդրանիկ Թևանյան

Այն, ինչ կատարվում է հիմա քրդերի հետ, կատարվել ու կատարվելու է բոլոր այն ժողովուրդների հետ, որոնք

ա) սեփական նախաձեռնությամբ դառնում են մանրադրամ գերտերությունների ձեռքում,

բ) ոչ թե դաշնակիցներ են փնտրում, այլ դայակներ, որոնք կլուծեն իրենց անվտանգության հարցերը,

գ) լավ չեն հասկանում աշխարհաքաղաքական գործընթացներն ու ընկնում են պատրանքների գիրկը,

դ) չունեն պետություն, իսկ եթե ունեն էլ, ապա ապաշնորհ են կառավարում և ներքին խնդիրները փորձում են լուծել արտաքին կողմնորոշումների խաղերի մեջ մտնելով. այդ դեպքում առնվազն տարածքային կորուստներն անխուսափելի են լինում (Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա),

ե) դասեր չեն քաղում սեփական ու այլոց պատմություններից։

Եզրակացությունը մեկն է՝ ցեղասպանությունից զերծ մնալու և անվտանգ ապրելու համար պետք է ունենալ արդյունավետ կառավարվող պետություն և սեփական երկրի պաշտպանությունն ապահովող մարտունակ բանակ։ Պետք է նաև չապավինել 3–րդ ուժերին՝ դրսում փնտրելով ոչ թե տերեր, այլ դաշնակիցներ։

Գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանան։ Հարց և կասկածներ են առաջանում՝ ինչո՞ւ։

Ո՞ւմ համար հասկանալի չէ, որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացումն անպայման լրացվելու է թուրքական գործոնի ուժեղացմամբ՝ այդտեղից բխող հետևանքներով։

Վրաստանի օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Այդ պետությունը դարձել է թուրքական աշխարհի կցորդը և ժամանակի ընթացքում տարալուծվելու է թուրքական աշխարհի մեջ, եթե կտրուկ փոփոխության չգնա։

Անընդհատ ինքնիշխանությունից խոսող մեր տնաբույծ թրքաբոլշևիկները չգիտե՞ն, թե ինչով է ավարտվելու հայ–ռուսական հարաբերությունների փչացումը։ Գիտե՛ն։ Պաշտպանյալը չգիտի՞։ Գիտի՛։ Բա այդ դեպքում ինչո՞ւ է վանում դաշնակցին, ինչո՞ւ է սպասարկում դրսի շահն ու «ծռված» քաղաքականություն վարում։ Հարցս հռետորական է։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Մի քանի ժամից Նիկոլ Փաշինյան պրոյեկտը, Արցախի հարցում բացահայտված անհերքելին փորձելու է հերքել՝ գավառական խորամանկությամբ.Գևորգ Գևորգյան

26.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով