«Փրփուրն ու կեղտը բարձրացել են ջրի երես».Անդրանիկ Թևանյան

Հեղափոխության փուլերի մասին (մերժիր, պատժիր, հեռացիր)
—————————

Հեղափոխության 1–ին փուլում մերժում են։ Մերժում են արժեքները, բարքերը, խաղի կանոնները, նախկին իշխանություններին, կրոնը, ավանդույթները և այլն։

Մինչհեղափոխական շրջանը միավորում է մարդկանց։ Հեղափոխությունը ամբոխի է վերածում մարդկանց։ Հետհեղափոխական շրջանը բաժանում ու թշնամացնում է փողոցում մեկ մարմին դարձածներին, քանզի հեղափոխության շարժիչ ուժն իրականում ոչ թե սերն ու հանդուրժողականությունն են (ինչպես հայտարարվում է), այլ ատելությունը և նախանձը։

Ատոմիզացված ամբոխի դեպքում վրա է հասնում հեղափոխության 2–րդ փուլը՝ պատժելը։ Պատժում են աջ ու ձախ՝ ապահովելով տեսարաններ, քանի որ հացի խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում։ Պատժում են, քանզի պատրանքներ ունեն, որ իրենք չեն պատժվելու։

Պատժելու փուլում ատոմիզացված ժողովրդի վիճակն ավելի է վատանում։ Վրա է հասնում հեղափոխության արժեքները հեղափոխականներից պաշտպանելու փուլը՝ թերմիդորը։

3–րդ փուլում մերժում են մերժողներին, բայց չեն վերադառնում նախկինին, այլ վերցնում են նախկինի դրականը, ինչպես նաև հեղափոխության բերած արժեքների կենսունակ մասերը և ստեղծում որակապես նոր համակարգ։

Իսկական արժեքային հեղափոխությունը տեղի է ունենում հետթերմիդորյան շրջանում։

Հիմա մեզ մոտ մերժիրի ու պատժիրի փուլերի խառնուրդ է։ Փրփուրն ու կեղտը բարձրացել են ջրի երես։ Քաղաքական կյանքում էլ են լինում մակընթացություններ և տեղատվություններ։ Մինչև կեղտը չանցնի, ջրերը չեն պարզվելու։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով