Սրանից առավել վճռական ու ճակատագրական պահ կա արդյոք մարդու, պատասխանատու հայ տղամարդու համար.Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը գրում է.

Ես չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ իմանալը, բայց իմ արժեհամակարգում հայ տղամարդու, մարտիկի, երկրի պաշտպանի համար վճռական պահը հողի, հայրենիքի պաշտպանությունն ու ազատագրումն է: Արցախյան պայքարը Սերժ Սարգսյանի համար նվիրում էր իր հայրենիքին, անձամբ ինձ համար, այդ տարիներին՝ պայքարող մարդու այն տեսակն էր նա, ում համար նույնականացված էր հայրենիքն ու ընտանիքը, զավակը, կինը, ծնողները: Մի առիթով պատմել եմ, այսօր էլ պիտի պատմեմ պատերազմից մի դրվագ, որը ինձ վրա մեծ տպավորություն թողեց կյանքում: 92 թվականն էր, թուրքերը գրադով խբում էին Ստեփանակերտին, ակտիվ էին շատ, կանայք, երեխաները, ծերերը տեղափոխվում էին ապաստարաններ,նկուղներ:

Նկատեցի, որ շատերի հետ նաև տիկին Ռիտան էր մի քանի երեխաների ձեռքից բռնած իջնում Նկուղ: Իսկզբանե հավանաբար իմանալով պատասխանը Պարգև սրբազանը, ի դեպ ում մայրն էլ էր այդ ժամանակ Արցախում, իհարկե խորհուրդ չտվեց, բայց ես մոտեցա Սերժին, առաջարկեցի կանանց և երեխաներին տեղափոխել Երևան, մեր տուն: Տաքարյուն պատանի էի ու իր պատասխանը մինչ այսօր էլ հիշում եմ, կարծես երեկ լիներ «Գևորգ ջան, մենք էս հողը պահում ենք մեր սերունդների համար, մենք մեր ընտանքիներն ենք պաշտպանում, եթե իրենց ուղարկենք, ում ենք պաշտպանելու, ինչպես բոլորը այնպես էլ մերոնք…»:

Հիմա Հարց. սրանից առավել վճռական ու ճակատագրական պահ կա արդյոք մարդու, պատասխանատու հայ տղամարդու համար… այսպիսին էր մեր ազգի համար վճռորոշ պատերազմում հայրենիքը պաշտպանած, պահած Սերժ Ազատի Սարգսյանը:

Արցախի ՊԲ թվով 124 սպա՝ ի աջակցություն ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդես են եկել հայտարարությամբ

07.03.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Հայաստա՛ն, դու գտնվում ես ոչնչացման եզրին, ուշքի՛ արի. գեներալ-լեյտենանտ Գրիգորյանց

05.03.2021

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.Անդրանիկ Հովհաննիսյան

02.03.2021

Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

05.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով