«Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ..Վահան Բաբայան

Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ:

Թավշյա իշխանազավթումից հետո մարդիկ մտածում էին,որ երկիրը շատ արագ հաշված ամիսների ընթացում զարգանալու է իրենք էլ ապրելու են խաղաղ,կայուն և զարգացող երկրում:
Ժամանակը ցույց տվեց,որ կեղծ լոզունգների միջոցով անհնար է երկիրը կառավարել և զարգացնել:Անփորձ դիլետանտները տանուլ տվեցին գրեթե բոլոր ոլորտներում առակա հաջողությունները և այսօր հնարովի վիճակագրությամբ փորձում են նորից մոլորեցնել հասարակությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակը մոտենում է,երբ կատարվածին պետք է տրվի լուրջ գնահատական,իսկ լուրջ գնահատական կարող է տալ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը,քանի որ նրա խոսքին են սպասում հազարավոր քաղաքացիներ,թե Հայաստանում,թե Արցախում,թե Սփյուռքում:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով