Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը 2 տողանոց կենսագրություն ունեցող քայլող պատգամավորների շրջանում նյարդային ջղաձգումներ է առաջացրել:
Օրինակ Արեն Մկրտչյանը գրում է, թե Սարգսյանը քաղաքական հետմահու մկանային կծկումների մեջ է: Լավ, եթե իրոք այդպես է, ապա ինչու՞ է ինքը այդքան ազդվել քաղաքական մահ տարած գործչի հարցազրույցից, որ էմոցիոնալ ձևով անդրադառնաւոմ է: Եվ վերջապես, ինչու՞ Սարգսյանի մեկ խոսքը բոլորին խառնում է իրար, իսկ լռությունը՝ լարված պահում:
Հենց ձեր այսպիսի էմոցիոնալ պոռթկումներով մատնում եք ձեզ, իմ քայլող բարեկամներ, խոսում եք ուրիշների քաղաքական մահվան մասին, բայց ինքներդ դեռ նույնիսկ քաղաքականապես չեք ծնվել:
Ու ստիպված եմ նորից կրկնել՝ Սերժ Սարգսյանը լուրջ ճանապարհ անցած գործիչ է, իսկ Արեն Մկրտչյանը, ինչպես և իրենց խմբակցության պատգամավորների զգալի մասը նույնիսկ 3 ձայն չէին կարողանա հավաքել, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը: Քաղաքական գործիչների ցանկում ձեր անունները այսօր գրված են միմիայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: