Սերժ Սարգսյանը չի դադարում ապացուցել իր նվիրվածությունը ազգային արժեքներին և ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ

Օրերս Հայաստանի Հանրապետութան 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ամարասի վանական համալիր: Կարծես թե, մի սովորական, շարքային այց է եղել, սակայն արի ու տես, որ այդ այցը շարժել է զանազան քաղաքական գործիչների զայրույթը:

Այցի մասին լուրի տարածումից անմիջապես հետո տարատեսակ թավշյա և մերձթավշյա էլեմենտները ակտիվացան և սկսեցին արտազատել իրենց մաղձը ՀՀ 3-րդ նախագահի հասցեին: Արդարության համար պետք է նշել, որ Սերժ Սարգսյանի ցանկացած տեղաշարժ հեղափոխական շմոլքի ազդեցության տակ մնացած զանգվածի մոտ առաջացնում է խիստ բացասական արձագանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչո՞ւ: Որովհետև չգիտես ինչու ոմանց խիստ զայրացնում է, որ Սերժ Սարգսյանի նման գործիչը, որը անցած տարվա թավշյա իրադարձություններ ժամանակ թիրախավորվեց որխես Հայաստանի թիվ մեկ թշնամի և դարձավ թավշյա կեղծ օրակարգով ձևավորված գրեթե բոլոր լոզունգների գլխավոր հերոս, չի պախկվում մկան բնում, շարունակում է ակտիվ գործունեությունը, պահպանում է ՀՀԿ նախագահի կարգավիճակը և, ամենակարևորը, չի դադարում ապացուցել իր նվիրվածությունը ազգային արժեքներին և ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ: Սրանից ավելի շատ թավիշածին զանգվածին նյարդայնացնում է միայն այն փաստը, որ Սարգսյանների ընտանիքից ըստ էության ոչ ոք ՛՛ճաղերի հետևում չի փտում՛՛:

Ինչ խոսք, հասկանալի է զանգվածի արձագանքը՝ նրանց հույսերը առ այն, որ մինչև վերջին կոպեկը գողոնը կխլեն հրեշների ձեռքից և կբաժանեն ժողովրդին, չարդարացան: Բայց եկեք ավելի լուրջ վերաբերվենք մեր իրականությանը և հասկանանք հետևյալը: Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխական ուժերի ողջ փիառ-անձնակազմը իր փորձագետներով հանդերձ ջանք չի խնայել ՀՀ 3-րդ նախագահի կերպարը օգտագործել որպես այս խեղկատակության հակահերոս, Սերժ Սարգսյանը շարունակում է իր հայրենանպաստ գործունեությունը:

ՀՀԿ-ն պահպանում է իր մարդկային և ենթակառուցվածքային ռեսուրսները՝ ի տարբերություն գրեթե բոլոր այլ արտախորհրդարանային քաղաքական ուժերի, և այդ առումով նույնիսկ գերազանցում է ՔՊ-ին, քանի որ բոլորիս համար ակնհայտ է դարձել այս 15 ամիսների ընթացքում, որ գոնե կադրային առումով իշխող քաղաքական ուժը խիստ ընդգծված քաղց է արձանագրում: Ըստ էության ՀՀԿ-ն իր նորացված և ընդլայնված կազմով հանդիսանում է միակ այլընտրանքը ապաշնորհ և անհեռանկարային առկա քաղաքական ուժին: Նույնիսկ հակահերոս հռչակված լինելու դեպքում ՀՀ 3-րդ նախագահի կերպարը՝ զուսպ, հավասարակշռված, գիտակ, ոչ մի կերպ հնարավոր չէ տեղադրել նոր Հայաստանի քաղաքական ասպարեզում առկա որևէ այլ անձի կերպարի հետ մեկ հարթակի վրա: Հատկապես, որ հետզհետե հօդս են ցնդում բոլոր այն միֆերը, որոնք վերջին տարիների ընթացքում կառուցվում էին Սարգսյանների ընտանիքի շուրջ: Այլապես ինչո՞վ բացատրենք այն, որ նույնիսկ շատ մեծ և անզուսպ ցանկության առկայության դեպքում օրինապահ մարմինները այդպես էլ ոչ մի հանցագործություն՝ թե ֆինանսական և թե այլ, չեն մեղսագրել Սերժ Սարգսյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո, հեղափոխական ուժերը շատ ջանացին հակահերոսի կերպարը կերտելու համար, քանի որ հայտնի է, որ ժողովուրդը միավորվում է ընդհանուր թշնամու դեմ: Սակայն նոր Հայաստանի նորաթուխ իշխանությունը պիտի հասկանա ևս մեկ պարզ ճշմարտություն՝ հայ ժողովուրդը երկրի ներսում թշնամի չունի, հայ ժողովրդի բոլոր թշնամիները գտնվում են երկրի սահմաններից դուրս:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով