«Պարոնա՜յք, հայոց պետականությունը ձեզ պետք է, թե՞ ոչ».Հասմիկ Սարգսյան

Загрузка...

Քաղաքական թատերահարթակում տարատեսակ կայուն և անկայուն իրավիճակներ են ստեղծվում։ Երբեմն ալիքի հետ տիղմը բարձրանում է մակերեսին։ Քաղաքական վայրիվերումների ժամանակ, երբեմն տգիտությունն ու տհասությունը դառնում են ավելի տեսանելի։ Դրանից զերծ չեն մնում ոչ հասարակությունը, ոչ կուսակցությունները։ Բազմամյա փորձը ցույց է տվել, որ տգիտությունը ավելի մարտունակ է և այն ամեն գնով պետք ստվերի կիրթը, գրագետը, նվիրվածը, բարձր արժեքները։

Տեղին է հիշել մեծն Շիրազի՝« Մարգարիտն ու փրփուրը»…. Քաղաքական թիմը հզոր է իր ինտելեկտուալ, գրագետ, աշխատունակ ու նվիրված թիմակիցներով։ Արջի ծառայությունները կործանարար են քաղաքական թիմի համար՝ անձնային շահի պրոյեկտով դիտարկելը չի բխում թիմի և աշխատանքի շահերից։ Այսինքն, եթե ամեն մեծ ու փոքր կազմակերպիչ իր փոքր ինտելեկտից ավելի փոքր իտելեկտով է համալրում թիմը, տանում է տվյալ կառույցի դեգրադացման։ Ցավոք, այսօր քաղաքական հարթակները լեցուն են նման հարթագալար քաղաքական չկայացած գործիչներով, որոնք փորձում են ինտելեկտին ստվերելով, փորձել ինքնահաստատվել։ Շտապեմ ձեզ հիասթափեցնել՝ ձեզ մոտ դա չի ստացվի։

Ուղեղի հարթագալարությունը ոչ մի շպարով հնարավոր չէ քողարկել։ Եվ ամենահիմար գործերը կատարվում են լուրջ դեմքով։ Եվ վերջում մեկ հարց՝ պարոնա՜յք, հայոց պետականությունը ձեզ պետք է, թե՞ ոչ։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...