«Չգիտեմ՝ մարդն ինչ աստիճանի պետք այլասերված օբիժնիկ լինի, որ ողջունի ու աջակցի աղջիկ երեխաներին ու ծեր մարդուն իրենց հոր կամ որդու պատճառով ԱԱԾ հրավիրելու փաստը».Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորն ԱԱԾ հրավիրելու փաստը խորը և անմաքրելի հետք թողեց իշխանության ժողովրդավարական և բարոյական նկարագրի վրա։

Չեմ բացառում, որ քրեական գործի որոշ դրվագներ պարզաբանելու համար կարիք է առաջացել զրուցել նրանց հետ, սակայն հայկական պահպանողական մտածելակերպի ու ավանդական ընկալման տեսանկյունից դա չընդունվեց ու չհասկացվեց։

Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ նույն զրույցը կազմակերպել տանը, սուրճի սեղանի շուրջ՝ առանց ավելորդ նյարդերի ու աղմուկի։

Չեմ կարծում, որ քննիչն իր պատից ցածր կհամարեր անձամբ գնալ նրանց հետ զրույցի, եթե, իհարկե, իշխանության ամբողջ նպատակը նրանց լսելն ու վկայություն ստանալն էր։

Սակայն, դատելով մեթոդներից ու ձևից, կարելի է եզրակացնել, որ Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը ոչ թե վկայություն վերցնել էր, այլ Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելը՝ առավել մեծ ու քաղաքական կարևոր նպատակին հասնելու համար։

Չգիտեմ՝ մարդն ինչ աստիճանի պետք այլասերված օբիժնիկ լինի, որ ողջունի ու աջակցի աղջիկ երեխաներին ու ծեր մարդուն իրենց հոր կամ որդու պատճառով ԱԱԾ հրավիրելու փաստը»։

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով