«Ոնց կուզեի իմ քննադատությունների եւ կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ եւ իրական հետեւորդների հորինված Հայաստանում».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոնց կուզեի իմ քննադատությունների եւ կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ եւ իրական հետեւորդների հորինված Հայաստանում, երեւակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգեւորվեի վարչապետի եւ Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թեւանցուկ նկարից…

Նախկինում ասում էին, որ ոզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում։ Հիմա, երբ պետական քարոզչամեքենայի ծավալներն ու թափը հասել են աներեւակայելի «բարձունքների», այդ Հայատատանը դարձել է էլ ավելի վիրտուալ ու սինթետիկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չգիտեմ, այդ ի՞նչն է ավելի ուժեղ, քան միամտությունս, հորինվածքներին տրվելու հոգեբանական գայթակղությունս եւ էգոցենտրիկ «ինքնախաբեությունս»։ Բայց…

Խիղճս եւ միտքս միասին են մերժում այդ արհեստական կտերը, պատրանքներն ու կիսաէրոտիկ-կիսաքաղաքական պրիմիտիվ ֆանտազիաները։

Երեւի նրանից է, որ պատմություն ու աշխարհագրություն գիտեմ։ Եւ ոչ միայն Հայաստանիս…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով