Ողբերգական դեպք Արագածոտնում. օղի թորող ամուսինները տեղում մահացել են

Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարվման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com-ը հայտնում է, որ պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի է բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի է բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, ավտոմեքենայատիրոջ և վիրավորի ամբողջական տվյալները։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով