«Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին».Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ո՞ւմ հաշվին է Փաշինյանը 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալիս իր նախարարներին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ hetq.am-ի, գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է իր կառավարության նախարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարի աշխատավարձերը…

Այսպես, եթե նախկինում նախարարները ստանում էին 793 հազար 680 դրամ, ապա սույն թվականի մայիսից պարոն վարչապետի թեթև ձեռամբ սկսել են ստանալ 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարները՝ նախկին 562 հազար 160 դրամի փոխարեն ստանում են 1 միլիոն 60 հազար դրամ, իսկ գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարց է առաջանում… Իսկ ինչո՞ւ է արդարության համար պայքարող և թափանցիկ աշխատաոճի կողմնակից պարոն Փաշինյանն իր կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների աշխատավարձերը գաղտնի բարձրացնում և այդ տեղեկությունը թաքցնում հանրությունից…

Սա անընդունելի և խիստ դատապարտելի գործելաոճ է…

Անցյալ տարվա գյորմամիշային պարգևավճարներին, որի հետևում կանգնած էր նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այժմ եկան փոխարինելու ոչ միայն այդ նույն պարգևավճարները, որոնցից նախարարները և նրանց ենթակաները չեն հրաժարվել, այլև աշխատավարձերի կրկնակի բարձրացումը պարոն Փաշինյանի յուրայինների համար… Հետաքրքիր է, ինչի՞ համար է պարոն վարչապետն իր գրեթե դիլետանտներից բաղկացած կառավարության անդամներին հասարակության հաշվին հարստացնում… Այսպիսի բան նույնիսկ նախկիններն իրենց թույլ չէին տալիս… Սա, մեղմ ասած, թալան է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Պարոն Փաշինյանը, որքան հասկանում եմ, իր ընկերներին և յուրայիններին արդեն այս տարվա գարնանից նախապատրաստում է 2020 թ. սկզբին սպասվելիք կտրուկ գնաճին, որի պատճառը, ինչպես ասում են, գազի գնի բարձրացումն է լինելու…Այո, հունվարի 1-ից պարոն վարչապետը մի քանի գրոշով (նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի բարձրացման հետ համեմատած) բարձրացնում է մինիմալ աշխատավարձը և թոշակները, որը չի կարող կոմպենսացնել գնաճի պատճառով մարդկանց գրպանին հասցվելիք ուժգին հարվածը…

Սա ևս մեկ ապացույց է, որ Փաշինյանն առաջնորդվում է սեփական և իր թիմային շահերից դուրս գալով՝ ստորադասելով հասարակության և պետության շահերը…

Ի դեպ, երբ պարոն Փաշինյանն իր facebook-յան էջում բացահայտում է, թե բանակի 20 զորամասում որքան զինվոր է ծառայում, վերջինիս կողմնակիցները հիստերիկ մեկնաբանություններ են անում, որ դա գաղտնիք չէ…

Սակայն, երբ հարցը վերաբերվում է պարոն Փաշինյանի յուրայինների աշխատավարձերին, որոնք գոյանում են, մեր՝ հարկատուներիս հաշվին, դա արդեն գաղտնիք է և հասարակ մահկանացուներիս համար անահասանելի տեղեկատվություն է…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով