Նոր ռեպրեսիա. բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. hayeli.am

hayeli.am-ի տեղեկություններով` նախօրեին գիշերը իրավապահները դիմակավորված մասկի-շոու օպերացիա են իրականացրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխին գործ սարքելու նպատակով: Գիշերը ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատողները ներխուժել են Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մեծածախ ծաղկի շուկայի տնօրենի` Կարեն Ղազարյանին տուն և բերման ենթարկել նրան: Վերջինս Արթուր Վանեցյանի սանիկներից մեկի ազգականն է:

Կարեն Ղազարյանին բռնության և կտտանքների են ենթարկել` պահանջելով, որ նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, մասնավորապես հաղորդում ներկայացնի, որ ծաղկի սրահի իրական տերը ԱԱԾ նախկին ղեկավարն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Կայքի    տեղեկություններով այժմ փաստաբանները գործողություններ են պատրաստվում իրականացնել` Կարեն Ղազարյանի պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով