«Նիկոլի տուրիստական միֆը».Վահան Բաբայան

Այսօր «ժողովրդի»վարչապետը ներկայացնելով booking-ի կանխատեսումները,կրկին պողոսներին տվել է հերթական միֆը,ըստ որի մյուս տարի Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 10 երկրների ցանկում զբոսաշրջիկների այցելության առումով:Եկեք վերլուծենք…

Նախ սխալ է ասել, որ Երևանը ընդգրկվել է ինչ-որ թոփ-10 մեջ, սա ուղղակի կանխատեսում է
ցանկում կան նաև այս քաղաքները, և մենք վերջին տեղում ենք
Գզիրա՝ Մալթաի հյուսիս-արևելքում
Նինբին՝ Վիետնամի հյուսիս-արևելքում գտնվող քաղաք
Սոգվիփհո՝ Հարավային Կորեա
Ջոդհպուր՝ քաղաք Հնդկատտանում

Ըստ go.euromonitor.com-ի, որը համարվում է աշխարհի լրջագույն վիճակագրական տվալների աղբյուրներից մեկը, 2018-ին ամենա այցելած քաղաքների թոփ 10-ի մեջ են Հոկքոնգը 29.8 մլն. այցելու, Բանգկոկը 23.6, Լոնդոնը 20.7, Սինգապուրը 18.6, Մակաոն 18.9, Փարիզը 16.8, Դուբայը 16.6, Նյու-Յորքը 13.5, Կուալա Լումպուրը 13.4 և Շենժենը 12.4:

2017 առավել այցելած քաղաքներն են, ըստ նույն go.euromonitor.com-ի՝ Հոկքոնգը 26.6մլն, Բանգկոկը 21.2մլն ,Լոնդոնը 19.2մլն,Սինգապուրը 16.6մլն,Մակաոն 15.4մլն,Դուբայը 14.9մլն,Փարիզը 14.4մլն,Նյու-Յորքը 12.6մլն,Շենժենը 12.6մլն և Կուալա Լումպուրը 12.3մլն:
Ինչպես տեսնում եք, նույն քաղաքներն են, ուղղակի տարբեր տեղերում տասնյակի մեջ:

Booking.com-ը 2017, 2018 և 2019 թվականների համար չի արել այսպիսի կանխատեսումներ և առհասարակ շատ զուսպ է եղել իր կանխատեսումների մեջ, չմատնանշելով որևէ քաղաք: Միայն 2017-ի համար հպանցիկ նշվում են Sydney, Seoul, Banff (Canada, Alberta), Manila and Saint Petersburg: Բոլոր երեք տարիների համար մշտապես որպես առավել թրենդային ակնարկվում են Թաիլանդը, Հնդկաստանը և Չինաստանը:

Այս պահին Booking.com կայքում Թիֆլիսում կա զբոսաշրջիկներին տեղավորելու 12 305 տարբերակ, Երևանում՝ 3 380, Ծաղկաձորում՝ 153, խոսքը հյուրանոցների մասին է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. Հայաստան այցելել են 1 497 779, իսկ
2018թ.՝ 1 1 651 782 զբոսաշրջիկ:

Հիմա դուք նայեք այդ թոփ երկրների այցելուների թվերը,որոնք միլիոններ են,այդ ի՞նչի համար էդ միլիոննեը պետք է գան մեր երկիր և որտեղ պետք է մնան,եթե նույնիսկ տեսականորեն գա գոնե 3 կամ 4 մլն,չնայած որ այդ 3-4 միլիոնով էլի երբեք չենք մտնի որևէ թոփ տասնյակ:Մեկ միլիոն տուրիստով մեր երկիրը էդ ո՞նց է մտնելու այդ թոփ տասնյակ գիտի միայն «ժողովրդի վարչապետը»

Կարող է անգրագետ պողոսները հավատան,որ այս տարի մեր երկիր եկել է 20 մլն.մարդ կամ հաջորդ տարի Նիկոլը առաջին տիեզերագնացը կիջեցնի Մարս մոլորակի վրա,բայց դա իրականության հետ որևէ կապ չի կարող ունենալ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով