Նիկոլականների թոթովախոս անգրագիտությունը

hayeli.am-ը գրում է.

ՍԴ դատավոր և նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի խորհրդարանական քննարկումը Ազգային ժողովի պատմության մեջ կմնա որպես դասագրքային անգրագիտություն: Շատ ու շատ աբսուրդներ տեսած հայրենի խորհրդարանը թերևս երբեք դատապարտված չի եղել քննարկել և ընդունել նման անհեթեթ ու հիմնազուրկ նախագիծ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ում հանձնարարված էր ներկայացնել նախագիծը, այդպես էլ չկարողացավ իրավական որևէ նորմով և կարգավորումով հիմնավորել կարգապահական խախտում կատարելու հիմքով Թովմասյանի դեմ լիազորությունների կասեցման գործընթաց սկսելու նախագիծը:
Հրայր Թովմասյանին մեղսագրվող հիմնական մեղադրանքը էական կարգապահական խախտումն է, որը նա, ինչպես «Իմ քայլ»-ի պատգամավորներն են պնդում, թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ ուղղված բողոքի քննության և որոշման կայացման ընթացքում:

ՍԴ մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է, թե որն էական կարգապահական խախտումը` ՍԴ դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ բացակայելը, 2 նկատողություն կամ 1 խիստ նկատողություն ունեցող ՍԴ դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը, երրորդ` ՍԴ նախագահի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ հեղինակությունը կամ որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ ԱԺ-ն կարող է որոշման նախագիծ ներկայացնել խախտումը կատարելը հայտնի դառնալուց հետո երկշաբաթյա ժամկետում:
Եթե նույնիսկ ներկայացված իրավական ակտը դիտարկենք հիմնավոր, ապա նիկոլականների ասած կարգապահական խախտումը հայտնի է դարձել հունիսի 21-ին, այսինքն՝ ավելի քան 3 ամիս առաջ, երբ ՍԴ-ն հրապարակեց աշխատակարգային որոշում, ըստ որի` Հրայր Թովմասյանը մասնակցելու է Քոչարյանի գործի քննությանը: Եթե քաղաքական մեծամասնությունը գտնում էր, որ Հրայր Թովմասյանը Քոչարյանի գործով անկողմնակալ լինել չի կարող և մասնակցելով գործի քննությանը` կատարել է կարգապահական խախտում, ապա երկշաբաթյա ժամկետում պետք է սկսեր լիազորությունների կասեցման գործընթացը, որպեսզի գոնե թղթերով ամեն ինչ մաքուր լիներ /ականջդ կանչի, Սերժ Սարգսյան/: Մինչդեռ Ազգային ժողովը ՍԴ նախագահի լիազորությունների կասեցման գործընթացը սկսել է սեպտեմբերի 6-ին, երբ այդ ժամկետները վաղուց արդեն անցել էին: Ցանկացած առաջին դասարանն ավարտած երեխա հասկանում է, որ եթե սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն Քոչարյանի գործով հրապարակեր նիկոլականների երազած որոշումը, ապա լիազորությունների կասեցման գործընթաց չէր սկսվի: Բայց ըստ ամենայնի նիկոլականների թոթովախոս իրավական անգրագիտությունը չի ձգում անգամ առաջին դասարանցու մակարդակի, ու նրանք ասում և անում են այն, ինչ կարողանում են:

Սուրեն Գրիգորյանը, որը դասն անգիր սերտած կրտսեր դպրոցականի նման կրկնում էր, թե ինչու Թովմասյանը չպիտի մասնակցեր Քոչարյանի գործի քննությանը, այդպես էլ չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու «Իմ քայլը» խմբակցությունը չի պահանջում կասեցնել ՍԴ նիստերին երբևէ չմասնակցած դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները: Մարդիկ խոսում են օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, բայց երբ կոնկրետ հարց է դրվում, իրենց ուղեղը տեղում կախում է, և սկսվում է անհաջող պոպուլիզմը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Դավթյան

Հ.Գ. Հրայր Թովմասյանին ուղղված ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավերի մեջ, սեպտեմբերի 24-ի փոխարեն, գրված է եղել հոկտեմբերի 24: Ոչինչ, երեխա են, կմեծանան, կսովորեն կարևոր փաստաթղթերին լուրջ վերաբերվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով