Ներքին ձայնս էլ իր հերթին հուշում է, որ այս քարոզչական պաստառի վրա հյուսիսկորեական բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել՝ կորեացի պողոսների հիացական մայոցների ներքո

Քաղաքագետ   Անդրանիկ Թևանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում  է 

-Հյուսիսային Կորեայի լեզուն չեմ հասկանում, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ քարոզչական այս պաստառը հետևյալ բովանդակությունն ունի՝ հյուսիսկորեական ժողովրդի առաջնորդին նայողների ձեռքում նրա հեղինակած «Հյուսիսային Կորեայի հակառակ կողմը» գիրքն է, իսկ ներքևում ոսկեղենիկ կորեականով գրված է՝ «Հյուսիսային Կորեան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։

Ներքին ձայնս էլ իր հերթին հուշում է, որ այս քարոզչական պաստառի վրա հյուսիսկորեական բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել՝ կորեացի պողոսների հիացական մայոցների ներքո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով