Նա եղել է երկրի ղեկավար, կարող է լինել նաև ընդդիմության առաջնորդ

Загрузка...

Երեկվանից համացանցը հեղեղված է Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո Սերժ Սարգսյանի տված կարճ հարցազրույցի մասին զանազան մեկնաբանություններով:

Նողկալի էր կարդալ այն մեկնաբանությունները, որոնք ոմանք իրենց թույլ տվեցին թողնել լրատվականների կողմից հրապարակված տեսանյութի տակ: Չարությամբ լցված օգտատերերը, եթե դրանք, իհրակե, իրական էին և ոչ թե ֆեյքեր, մաղձով լցված բառեր էին գրում ակնհայտորեն առանց նույնիսկ տեսանյութը նայելու:

Ինչ խոսք, այստեղ գործ ունենք վերջին տարիների ընթացքում «տակից»իր գործն անող և անցած տարվանից հարյուրապատիկ ուժգնացած քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքների հետ:

Բայց խնդիրը դա չէ, այլ այն, թե ինչպիսին պետք է և չպետք է լինի իրական առաջնորդը: Իսկական առաջնորդն առաջին հերթին պետք է լինի զուսպ իր խոսքերի և արտահայտությունների մեջ` ներշնչելով վստահություն և լսողների մոտ  ակամա  առաջացնի  հարգանք:

Պատմությունը տեսել է շատ խարիզմատիկ առաջնորդներ, որոնք իրենց բոցաշունչ ելույթներով ամբոխի մոտ արթնացնում էին ագրեսիա և իրենց հետևորդներին դրդում էին զարհուրելի արարքների: Սերժ Սարգսյանը երբեք այդպիսի ելույթներ չի ունեցել նախկինում և հոկտեմբերի 30-ի իր ելույթը երիցս ապացուցեց, որ նա կարիք չունի նման բոցաշունչ ելույթների: Իր հանգիստ և հավասարակշռված ոճով Սերժ Սարգսյանը մի քանի «մեսիջ» հաղորդեց հանրությանը: Լինելով իսկական առաջնորդ, որը պատրաստ է անձնազոհության, նա հստակ հաղորդեց այն միտքը, որ եթե իր ձերբակալությունը պիտի նպաստի մեր երկրի արտաքին և ներքին խնդիրների լուծմանը, մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, «տնտեսական հեղափոխության» իրականացմանը, ապա նա պատրաստ է դրան:

Միաժամանակ Սերժ Սարգսյանը դրանով հասկացրեց, որ իրականում իր ձերբակալությամբ վերոհիշյալ խնդիրներից ոչ մեկն էլ չի լուծվի, քանի որ այդ խնդիրները կապված են ոչ թե իր հետ, այլ ներկայիս իշխանության կառավարման արդյունք են, իր իսկ խոսքերով` անպատասխանատու պոպուլիստների, մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականության հետևանքն են: Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց, որ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի բացահայտումը, մեր երկրին սպառնացող արտաքին վտանգի չեզոքացումը և նման հարցերը չեն կարող լուծվել իր ձերբակալությամբ, հայրենադարձների հոսք չի կարող լինել իր ձերբակալությամբ, որովհետև դրանք որևէ կապ չունեն իր հետ, նաև հասկացրեց, որ Արցախի հետ կապված բանակցությունները նույնպես իր ձերբակալությամբ չեն վերադառնա ճիշտ ուղի՝ փաստացի ասելով, որ բանակցություններն այսօր գնում են լրիվ սխալ ուղղությամբ, և դա, իհարկե, ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է:

Սերժ Սարգսյանի հարցազրույցում ամենակարևորն այն էր, որ նա կրկին անգամ հաստատեց, որ ասելիք ունի և այդ ասելիքը կհնչեցնի մոտ ապագայում, իր խոստացած՝ քաղաքացիների հետ պարզ ու անկեղծ զրույցի ժամկետը մոտենում է:

Այդ ասելիքին իրականում սպասում են շատերը, թեպետ սպասողների մի զգալի մասը համարձակություն չունի խոստովանելու, բայց ակնհայտ է, որ նախագահի այդ ասելիքը շատ բան կփոխի քաղաքական դաշտում և հավանական է  հենց դրանից հետո էլ հստակ ձևավորվի մեր ընդդիմադիր դաշտը և ուրվագծվեն ընդդիմության անելիքները, քանի որ առանց Սերժ Սարգսյանի  ընդդիմությունը հաջողության հասնելու որևէ շանս ունենալ չի կարող:

Սերժ Սարգսյանն իսկական առաջնորդ է:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...