Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կրճատելու երթուղու չվացուցակի ժամային տարբերությունները. Սոս Ավետիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 16-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աշխատանքային հանդիպում ենք ունեցել Երևան-Արարատ երթուղին սպասարկող «Լիգա» ՍՊԸ տնօրինության հետ։

Տարիներ շարունակ քաղաքացիներին մտահոգող տրանսպորտային այս լրջագույն խնդրի լուծման տարբերակներն արդեն ի հայտ են գալիս։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կրճատելու երթուղու չվացուցակի ժամային տարբերությունները։

Ստորև ներկայացնում եմ սպասարկող ընկերության առաջարկած չվացուցակը, որը դեռևս պետք է հաստատվի նախարարության կողմից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով