Մոլդովայի «Կուկուռուզնիկ»-ը ևս վթարային վիճակում է, շուռ է գալիս և ենթակա է քանդման

Загрузка...

 

Երևանի կենտրոնից նորքի բարձունք տանող ճանապարհին գտնվող «Երիտասարդական պալատ»-ի շենքը Սովետական մոդեռնիզմի ամենահիշարժան կոթողներից մեկն էր: Այն բացվել էր 1979-ական թվականին: Գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն:

Ուներ հյուրանոց, ռեստորան, համերգասրահ, մարզահամալիր։ Շենքի վերնահարկում կար պտտվող հատակով սրճարան, որն ավելի ֆուտուրիստական տեսք էր դարձնում: Շենքը դարձավ սիրելի և հիշարժան վայր և իր կառուցվածքի շնորհիվ անվանվեց «Կուկուռուզնիկ»:

Սակայն ընդամենը բացումից քսանհինգ տարի անց պարզվեց, որ շենքը վթարային է և կարող է փլուզվել: 2005-ին Երևանի քաղաքապետարանը որոշում ընդունեց քանդել շենքը և այն հիմնհատակ քանդվեց 2 տարվա ընթացքում: Այսօր սակայն փորձ է արվում «Կուկուռուզնիկ» քանդելը ներկայացնել որպես նախկին իշխանավորների կողմից արված կամայականություն ու ապօրինություն և կասկածի տակ է դրվում շենքի վթարային լինելու հանգամանքը: Սակայն պարզվում է, որ «Կուկուռուզնիկ»-ի նման մի շենք կա նաև Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում և որին ևս սպասում է նույն ճակատագիրը: Այն կառուցվել է 80-ական թվականների վերջերին:

Մոլդովացիները նույնպես ուզում էին շենքի վերնահարկում կառուցել պտտվող հատակով սրճարան, սակայն ֆինանսական միջոցների և տեխնոլոգիաների սղության պատճառով սրճարանի կառուցումը մնաց անավարտ: Սովետական միության փլուզումից հետո շենքի նշանակությունը փոխվեց և այն դարձավ բնակելի: Մոլդովացիները քիշնևի «Կուկուռուզնիկ»-ն իր կառուցվածքի համար անվանեցին „ромашка”՝ երիցուկ: Շատ չանցած սակայն պարզվեց, որ այս շենքը ևս փլուզվում է: Այս մասին շատ վաղուց վկայում են բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ և հոդվածներ:

Դեռևս 2013-ի օգոստոսի 12-ին timpul.md լրատվակայքը գրում էր. «Քիշնևի ամենաբարձր շենքը ուտված է միջատներով և ծեծված քամիներով»: 22 նոյեմբերի, 2016-ին Ազատություն ռադիոկայանի մոլոդովական ծառայության moldova.europalibera.org կայքում լույս տեսավ վիդեոռեպորտաժ, որն անվանվում է «Увядающая „ромашка” Кишинева»: 2018 հոկտեմբերի 11-ին aif.md Լրատվական կայքում լույս է տեսել հոդված, որ վերնագրված է «ամրանները ժանգոտում են, բետոնը փշրվում է, սոցիալիստները սարսափում էին Քիշնևի «Երկցուկի» վիճակից»: 2018 հոկտեմբերի 18-ին noi.md լրատվակայը «В каком состоянии находится здание, известное как «Ромашка»» վերնագրված նյութի ներքո ևս ներկայացրեց լուսանկարներ և տեսանյութեր, որոնք պատկերում են շենքի անմխիթար վիճակը: Բոլորոցին վերջերս՝ 2019-ի հոկտեմբերի 3-ին, ru.publika.md- լրատվակայքը նյութ հրապարակեց` վերնագրելով «Կոտրված մուտք և անբավարար պայմաններ. Երիցուկի շենքը ֆրանսիական հեռուստատեսության լրագրողների աչքերով»: Սա ֆրանսիական Arte TV հեռուստաալիքի լրագրողների կողմից կատարված տեսանյութի տեսքով զեկույցն է այս շինարարության վերաբերյալ: Նրանց «գրավել է» շենքի մուտքը, միջանցքները և պատշգամբները, որոնք անմխիթար վիճակում են:

Լրատվամիջոցը հայտնում է, որ այս հայտնի շենքը, որը գտնվում է Քիշնևում, հավակնում է աշխարհի ամենատգեղ շենքի կոչմանը:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...